Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը երեկ երկրորդ անգամ ծանր քաղաքական ապտակ տվեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ այս անգամ նրան մերժելով ԱԺ նախագահի ՔՊ թեկնածու դառնալու հարցում։ Առաջին ազդակը Սիմոնյանը ստացել էր դեռևս կուսակցության նախընտրական ցուցակի կազմման ժամանակ, երբ երկրի Սահմանադրությամբ երկրորդ պաշտոն զբաղեցնող անձը նույնիսկ կուսակցության առաջին տասնյակում տեղ չէր գտել։

Այդ որոշումն արդեն հուշում էր, թե ինչ վերաբերմունք է ձևավորվել նրա նկատմամբ իշխանական թիմում։ Երեկ այդ վերաբերմունքը վերածվեց քաղաքական որոշման. ՔՊ վարչության անդամների մեծամասնությունը փակ քվեարկությամբ Ազգային ժողովի նախագահի թեկնածու ընտրեց Ռուբեն Ռուբինյանին՝ մերժելով Ալեն Սիմոնյանին։

Վերջինս ընդամենը 5 ձայն է ստացել 20 հոգուց: «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ վարչության նիստից հետո Ալեն Սիմոնյանը տուն է վերադարձել ակնհայտ անտրամադիր։ Նրա թիմի հաղթական տրամադրությունը միանգամից փոխվել է, իսկ խորհրդարանում տիրող մթնոլորտը դարձել է տխուր ու անորոշ։ Մեր տեղեկություններով՝ երեկոյան զրույցներում Սիմոնյանը մտերիմներին ասել է, թե իրեն փաստացի խաբել են։ Մինչ առաջադրումը նա հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին, ստացել նրա համաձայնությունը թեկնածու առաջադրվելու վերաբերյալ և վստահ էր, որ այդ համաձայնությունը նշանակում է նաև ընտրվելու քաղաքական երաշխիք։ Սակայն երբ վարչության անդամներին երեկ առավոտյան նախապես տեղեկացվել է, որ քվեարկությունը լինելու է փակ, այլ ոչ թե բաց, արդեն պարզ է դարձել, որ իշխանության նախընտրած թեկնածուն Ալեն Սիմոնյանը չէ։ Արդյունքում Ստրասբուրգից իր թեկնածության օգտին հեռավար լոբբինգ իրականացնող Ռուբեն Ռուբինյանը համոզիչ առավելությամբ դարձավ ՔՊ-ի թեկնածուն։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս որոշումը պատահական չէր։ ՔՊ ներսում վաղուց է կուտակվել դժգոհությունը Ալեն Սիմոնյանի նկատմամբ։ Կուսակցությունում նրան վերագրում են կլանային մտածողություն և կառավարման նույնպիսի գործելաոճ՝ թիմակիցներին բաժանելով «յուրայինների» և «օտարների», իսկ շատերի հետ աշխատելով այնպիսի ձևով, որը եղել է նվաստացուցիչ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սիմոնյանի դեմ երկար ժամանակ համակարգված աշխատանք է տարվել նաև կուսակցության ներսում՝ հատկապես Հայկ Սարգսյանի կողմից։ Այդ առումով Ալեն Սիմոնյանի պարտությունը իշխանական կուլիսներում գնահատվում է ոչ միայն որպես Ռուբեն Ռուբինյանի հաղթանակ, այլև որպես Հայկ Սարգսյանի, Նաիրի Սարգսյանի և նրանց հոր՝ Զարեհ Սարգսյանի քաղաքական հաջողություն։

Միևնույն ժամանակ, Ալեն Սիմոնյանի թիմակիցներն արդեն փորձում են հանրային դաշտ նետել վարկածներ, թե նրա համար պատրաստվում է Հանրապետության նախագահի կամ Երևանի քաղաքապետի պաշտոնը։ Սակայն այդ սցենարները առնվազն այս պահին քաղաքական և իրավական հիմքեր չունեն։ Հիշեցնենք՝ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընտրվել է 2022 թվականին և նրա լիազորությունների ժամկետն ավարտվում է միայն 2027 թվականին։ Բացի այդ, Հանրապետության նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք քառորդի աջակցությունը։ Այդպիսի մեծամասնություն ՔՊ-ն այս խորհրդարանում չունի, անգամ ԲՀԿ-ի ձայները գողանալուց հետո:

Նույնը վերաբերում է նաև Երևանի քաղաքապետի պաշտոնին։ Տիգրան Ավինյանն ընտրվել է 2023 թվականի հոկտեմբերին, և հերթական ընտրությունները նախատեսված են միայն 2028 թվականին։ Այսինքն՝ երկու պաշտոնների դեպքում էլ Ալեն Սիմոնյանը, եթե նման հավակնություններ ունի, ստիպված կլինի սպասել դեռ երկար տարիներ։ Իսկ նա կվերցնի՞ պատգամավորական մանդատը, թե՞ կհրաժարվի դրանից, իշխանական շրջանակներում այս պահին հստակ պատասխան չունեն։ Սակայն նույն շրջանակներում չեն թաքցնում նաև մեկ այլ գնահատական. շարքային պատգամավորի կարգավիճակում Ալեն Սիմոնյանը դժվար թե իրեն հարմարավետ զգա նույն խորհրդարանում, հատկապես այն պայմաններում, երբ այլևս չի ունենալու ԱԺ նախագահի պաշտոնին ուղեկցող լծակներն ու անվտանգության այն ռեժիմը, որին սովոր էր վերջին տարիներին. ամենուր շրջում էր թիկնապահներով»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>