Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու դա Լիլիթ Մակունցն է
«Իրավունք» թերթը գրում է.
«ՔՊ-ն, իսկ ավելի ճիշտ` Նիկոլ Փաշինյանը, որոշում ունի, որ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու այդ կինը լինելու է Լիլիթ Մակունցը։ Բայց սա դեռ ամենը չէ, Փաշինյանը որոշել է թիմի տղամարդկանց գլխին էլ կին դնել։
Ակտիվորեն քննարկվում է, որ խմբակցության ղեկավարի պաշտոնն էլ ՔՊ-ում վստահվելու է կին պատգամավորի: Այս պահին քննարկվող վարկածներից մեկի համաձայն, այդ պաշտոնում կարող է հայտնվել Արուսյակ Ջուլհակյանը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

