Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՔԿ-ից։ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Ծեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոց Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Երևանի ավագանու հերթական նիստի ընթացքում իրավիճակը լարվեց, ծեծկռտուք սկսվեց «Մայր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների միջև։
Ծեծկռտուքը, որին միացել են նաև կանայք, շարունակվել է անգամ միջանցքում։ Ավագանու ընդդիմադիր անդամ Սարգիս Տեր-Եսայանը ծեծի է ենթարկվել, նրա ինքնազգացողությունը վատացել էր, երեկ տեղափոխվել է հիվանդանոց։ Միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը):

