Եթե Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի հանդիպելու կարիքը լինի, կհանդիպեն. Լևոն Քոչարյան
«Քննարկումներ կան, երբ լինի հայտարարություն անելու պատրաստ որևէ բան, կարվի»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք «Հայաստան» դաշինքի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության միջև քննարկումներ կան։
Նա նշեց, որ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը չեն հանդիպել. «Եթե հանդիպելու կարիք լինի, կհանդիպեն, եթե պետք լինի, կարող են հեռախոսով զրուցել, որևէ խնդիր չկա»։
Լ.Քոչարյանն ասաց, որ հիմա բոլորի ուշադրությունն հունիսի 26-ին Սահմանադրական դատարանի կողմից ընտրությունների արդյունքների վիճակման գործով քննությունն է։ Միաժամանակ նա նշեց, որ ՍԴ-ից ոչ մի արդար որոշում չի սպասում։
«Արդարը կլիներ այն, որ արձանագրեին այն ահռելի խախտումները, որոնք թույլ է տվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը»,- ասաց Լևոն Քոչարյանը։
Անդրադառնալով փողոցային պայքարին՝ նա նշեց, որ փողոց դուրս գալը երբեք չպետք է լինի էմոցիոնալ որոշում. «Դրա տակ պետք է լինի հաշվարկ։ Պետք է մեր նախկին սխալներից ճիշտ հետևություն անենք»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Աղբյուրը` Panorama.am

