Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ
Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Պատերազմ Արցախում
Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի Անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավորումը որպես ՍԴ փոխնախագահ, շուրջ 6 ու կես տարի անց ունեցանք դարձ ի շրջանս յուր. Էդգար Շաթիրյան Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Ընդդիմությունը չպետք է ընկնի անցյալի մասին արդարանալու իշխանական թակարդը․ Հակոբ Բադալյան Ապօրինի քրեական հետապնդում՝ Կաթողիկոսի դեմ․ դատական նիստ Հրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մեկ անձ մահացել է ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ «Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Քաղաքական արատավոր կարուսել Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը

Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած նվերների հաշվառման ձևաթղթերից մեկում արձանագրված տեղեկությունը նոր հարցեր է առաջացրել պետական պաշտոնյաների և խոշոր բիզնեսի հարաբերությունների թափանցիկության վերաբերյալ։ «Ժողովուրդ» օրաթերթի կողմից ուսումնասիրված փաստաթղթի համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախարարի անունով հայտարարագրվել է 567 հազար 463 դրամ գնահատված արժեքով նվեր՝ մասնավոր ինքնաթիռով թռիչք դեպի Լոնդոն։ Նվերը, ըստ հայտարարագրի, տրամադրվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից՝ բանկի՝ Լոնդոնի ֆոնդային բորսայի առաջատար ինդեքսում ընդգրկվելու առիթով կազմակերպված միջոցառման շրջանակում։ Թեև փաստաթղթում նշվում է, որ այցը պաշտոնական և աշխատանքային բնույթ է կրել, հրապարակված տվյալները, միևնույն ժամանակ, մի շարք անհարմար հարցեր են առաջացնում։ Նախ՝ ինչո՞ւ պետք է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնավոր ընկերությունից ստանա մասնավոր ավիաթռիչքի ծառայություն։ Եթե միջոցառումն իսկապես պետական նշանակության էր, և նախարարի մասնակցությունը պայմանավորված էր պաշտոնեական պարտականություններով, ապա տրամաբանական կլիներ, որ ուղևորության ծախսերը կատարվեին պետական բյուջեից կամ այլ պաշտոնական ընթացակարգերով, այլ ոչ թե ներկայացվեին որպես «նվեր»։

Ինչի՞ դիմաց՝ նվեր։ Երկրորդ՝ որքան էլ հայտարարագրում նշված արժեքը կազմի 567 հազար դրամ, դժվար է պատկերացնել, որ Լոնդոն իրականացված մասնավոր ավիաթռիչքի իրական շուկայական արժեքը սահմանափակվում է հենց այդ գումարով։ Սա ևս լրացուցիչ պարզաբանման կարիք ունի՝ ինչ մեթոդաբանությամբ է հաշվարկվել արժեքը, և արդյոք այն արտացոլում է իրական ծախսերը։ Երրորդ՝ խոսքը վերաբերում է մի ֆինանսական կառույցի, որը գործում է Հայաստանի ֆինանսական համակարգում և մշտապես գտնվում է պետական մարմինների հետ աշխատանքային հարաբերությունների տիրույթում։ Նման պայմաններում նույնիսկ օրինական ձևակերպված նվերը կարող է առաջացնել շահերի բախման, ազդեցության կամ արտոնյալ հարաբերությունների վերաբերյալ հանրային կասկածներ։ Ամենակարևոր հարցը, սակայն, քաղաքական և բարոյական հարթության վրա է. արդյո՞ք հանրային բարձր պաշտոն զբաղեցնող նախարար Վահե Հովհաննիսյանը պետք է ընդունի նման բնույթի ծառայություններ մասնավոր հատվածից, նույնիսկ եթե դրանք հետագայում պատշաճ կերպով հայտարարագրվում են։ Կոռուպցիայի դեմ պայքարը միայն հայտարարագրեր լրացնելը չէ։

Այն նաև հանրային վստահության պահպանման խնդիր է։ Երբ քաղաքացիները տեսնում են, որ նախարարները մասնավոր ինքնաթիռներով մեկնում են արտասահմանյան միջոցառումների՝ բիզնեսի հաշվին, բնականաբար, առաջանում է հարց՝ որտեղ է ավարտվում պաշտոնական համագործակցությունը, և որտեղ է սկսվում ազդեցության ռիսկը։ ԿԿՀ-ի հրապարակած ձևաթուղթը փաստում է, որ նվերը հայտարարվել է օրենքով սահմանված կարգով։ Սակայն հայտարարագրումը ինքնին չի վերացնում հանրային հետաքրքրությունն ու անհրաժեշտությունը՝ ստանալու ամբողջական պատասխաններ այն մասին, թե ինչ պայմաններում է կազմակերպվել թռիչքը, ինչու է ընտրվել հենց մասնավոր ավիացիայի տարբերակը, և արդյոք պետությունը չէր կարող ապահովել պաշտոնական այցի ծախսերը սեփական միջոցներով։ Հանրությունը սպասում է ոչ միայն փաստերի արձանագրմանը, այլ նաև դրանց լիարժեք բացատրությանը։ Իսկ մինչև այդ, «նվեր» ձևակերպմամբ մասնավոր ինքնաթիռով Լոնդոն կատարած թռիչքը շարունակում է մնալ հարցականներով լի պատմություն»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>