Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական տվեց իր պաշտոնից, տարոսը՝ Նիկոլ Փաշինյանին

Քիչ առաջ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարեց իր հրաժարականի մասին։

Նշենք, որ նախօրեին Սթարմերի հրաժարակի մասին ավետել էին նաև ԱՄՆ նախագահ՝ Թրամփը և Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց՝ Կիրիլ Դմիտրիևը։


Ինչո՞ւ հրաժարական տվեց Սթարմերը, եթե ընդամենը երկու տարի առաջ էր դարձել վարչապետ


Մեր Բրիտանիայի լեյբորիստական կուսակացությունը իշխանության եկավ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում։

Այն ժամանակ իր գլխավոր մրցակից պահպանողական կուսակցությունը ջախջախիչ պարտություն կրեց լեյբորիստների կողմից։

2024 թվականի հուլիսի 4-ին կայացած ընտրություններից հետո Լեյբորիստական ​​կուսակցությունը հաղթանակ տարավ 14 տարվա ընթացքում առաջին անգամ՝ ստանալով 412 տեղ  Բրիտանիայի ստորին՝ Համայնքների պալատում։

Տոկոսային առումով դա կազմում էր ընտրողների 33․8 տոկոսը։

Իրենց գլխավոր մրցակից՝ Պահպանողականներն ստացան ձայների ընդամենը 23․7 տոկոսը։ Պառլամենտում դա կազմեց ընդամենը 121 պատգամավոր։

Սա Պահպանողական կուսակցության ամենախայտառակ պարտություններից էր, սակայն դեռ այն ժամանակ, դիտորդները նկատել էին, որ պահպանողականների պարտությունից հիմնականում շահել էր նոր ստեղծված քաղաքական միավորումը Նայջել Ֆարաժի գլխավորությամբ։ Վերջինիս ծրագրերը մոտ եին Թրամփի, Ֆրանսիայում՝ Լե Պենի, Գերմանիայում՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ծրագրերին։

Սակայն, քանի որ այդ նոր ուժը դեռ մեծ թափ չէր հավաքել, Պահպանողականների պարտությունից օգտվեց Լեյբորիստական կուսակցությունը՝ Քիր Սթարմերի գլխավորությամբ։

Սակայն Սթարմերի ծրագրերը հին պահպանողական իշխանությունների փաստացի կրկնողությունն էր՝ չնչին տարբերություններով։

Եվ զարմանալի չէր, որ լեյբորիստների վարկանիշը, պահպանողականների նման, պիտի անկում  ապրեր։  Եվ հենց այդպես էլ եղավ։

2025 թվականի մայիսի 1-ին Անգլիայում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք նշանավորեցին Մեծ Բրիտանիայի երկու խոշոր կուսակցությունների միաժամանակյա պարտությունը և նորաստեղծ «Reform UK Party»-ի հաղթանակը՝ Ֆարաժի գլխավությամբ։ Մասնավորապես, Լեյբորիստական ​​կուսակցությունը կորցրեց իր մեծամասնությունը վերընտրության ենթակա 23 շրջանային խորհրդում՝ այդ խորհուրդներում ստանալով ընդամենը 98 տեղ՝ 198-ով պակաս, քան նախկինում զբաղեցրել էր։

2026 թվականի փետրվարի 26-ին Լեյբորիստական ​​կուսակցության կողմից գրեթե 100 տարի վերահսկվող Գորտոն և Դենտոն ընտրատարածքում (Մեծ Մանչեստր) տեղի ունեցած  լրացուցիչ ընտրություններում  իրենց  թեկնածուի արդյունքը գրեթե կեսն էր 2024 թվականի ընտրությունների արդյունքի համեմատ։

Փորձագետների կարծիքով, դրա հիմնական պատճառը դարձավ այն, որ այդ ընտրություններում Սթարմերի ջանքերով թույլ չտրվեց, որ Լեյբորիստների ուժեղ թեքնածուն՝ Էնդի Բըրնհեմը մասնակցեր, քանի որ վերջինս համարվում էր լեյբորիստների շրջանում ամենահեղինակավոր դեմքերից մեկը, որին նախանձում էր Սթարմերը։

Փաստացի, Սթարմերը իր անձնական շահը վեր դասեց իր կուսակցության շահից և դաժան պարտություն բերեց սեփական կուսակցության համար, որի համար նա կորցրեց  հեղինակությունը նույնիսկ սեփական կուսակցության շրջանում։

Քիր  Սթարմերը և նրա կուսակցությունը իրենց ամենամեծ պարտությունը կրեցին նաև 2026 թվականի մայիսին, երբ տեղի ունեցան Անգլիայի, ինչպես նաև Ուելսի և Շոտլանդիայի խորհրդարանների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Արդյունքում, և՛ Լեյբորիստական,  և՛ Պահպանողական կուսակցությունը  կորցրեցին ընդհանուր առմամբ մոտ երկու հազար տեղական ինքնակառավարման մարմինների տեղ՝ ամբողջ երկրում: Լեյբորիստական ​​կուսակցության և Պահպանողական կուսակցության քաղաքական դիրքերի կտրուկ անկմանը զուգընթաց, ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Reform UK-ը և նրա  առաջնորդ Նայջել Ֆարաժը ամրապնդել են իրենց դիրքերը՝ որպես բրիտանական քաղաքականության գերիշխող ուժ:

Սթարմերի և նրա կուսակցության պարտությունը մի շարք քաղաքական գործիչների և խորհրդարանի անդամների դրդեցին  պահանջել Լեյբորիստական ​​կուսակցության ղեկավարության փոփոխություն։

Ավելին, այսօր, առաջին անգամ Բրիտանիայի պատմության ընթացքում Ֆարաժի վարկանիշը ավելի բարձր էր, քան՝ գործող վարչապետինը։

Այսպիսով, Սթարմերի հեղինակության կտրուկ անկումը և Լեյբորիստական ​​կուսակցության ներսում առաջացած պառակտումը մեծապես պայմանավորված էին տեղական ընտրություններում կրած ջախջախիչ պարտությամբ, ինչպես նաև՝ կառավարության և խորհրդարանի երիտասարդ լեյբորիստ անդամների քաղաքական ամբիցիաներով։ Սթարմերի երկամյա վարչապետության ընթացքում՝ 2024 թվականից մինչև 2026 թվականի մայիսը, տասնութ նախարար, որոնք համաձայն չէին Սթարմերի ներքին և արտաքին քաղաքականության հետ, հրաժարական տվեցին նրա կառավարությունից։

Լեյբորիստական ​​կուսակցության ավելի քան 90 պատգամավորներ կոչ են արել Սթարմերին հրաժարական տալ։


Ի՞նչ է սպասվում Սթարմերի հրաժարականից հետո, և ո՞վ կարող դառնալ Բրիտանիայի նոր վարչապետը


Հրաժարականին նախորդել էր վարչապետ Սթարմերի ժողովրդականության կտրուկ անկումը և նրա կաբինետի բոլոր նախարարների աջակցությունից հրաժարվելը, ինչը պայմանավորված էր Մեծ Մանչեստրի քաղաքապետ Էնդի Բըրնհեմի վճռական հաղթանակով՝ կարևոր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Միևնույն ժամանակ, խորհրդարանական թափուր տեղը բացեց Բըրնհեմի համար կուսակցության ղեկավարության մրցավազքի մեկնարկի դուռը։ Բըրնհեմի աճող քաղաքական հեղինակությունը և նրա վարկանիշի կտրուկ աճը մինչև ամենաբարձր մակարդակներ։

Փաստացի ամենայն հավանականությամբ հենց Էնդի Բըրնհեմը կդառնա այդ երկրի ներ վարչապետը։

Նոր առաջնորդ Բըրնհեմի խնդիրն է՝ կանխել արագ անկում ապրող Լեյբորիստական ​​կուսակցության ընդհանուր իրավիճակի վատթարացումը, որը կտրուկ պառակտում է ապրում է ապրում մեր օրերում։

Սակայն պարզ է նաև այն, որ սա միայն Սթարմերի պարտությունը չէ, այլև Մեծ Բրիտանիայի քաղաքական համակարգի պարտությունն է, որի վկայությունն է Նայջլ Ֆարաժի քաղաքական ուժի վարկանիշի սրընթաց աճն է, որն իր բնույթով հակահամակարգային ուժ է, ով ցանկանում այդ երկրում կտրուկ փոփոխություններ իրականացնել, թե՛ ներքին, և թե՛ արտաքին քաղաքականության մեջ։

Մեծ Բրիտանիայի այս փոփոխությունը համաեվրոպական թրենդ է, որը ցույց է տալիս, որ ներկայիս եվրոպական իշխող վերնախավերը կորցնում են իրենց հեղինակությունը իրենց իսկ հանրությունների շրջանում։

Մեկ տարի անց Ֆրանսիայում կարձանագրվի այս նույն գործընթացը, իսկ հետո հերթը կհասնի Գերմանիային։

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա Նիկոլ Փաշինյանը բիրտ ուժով խանգարեց այն թրենդին, որը առաջ էր եկել նաև մեզ մոտ։

Սակայն պարզ է, որ թրենդի դեմ պայքարելը երկար չի կարող տևել։

Մյուս կողմից՝ ընդդիմադիր շրջանակները պիտի հետևություն անեն իրենց սխալ մարտավարական քայլերից։

Սա է իրականությունը։

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>