Մեր ժողովուրդը խենթանում է խաբված լինելու ցանկությունից ՍԴ երկու դատավոր չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ
22
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական տվեց իր պաշտոնից, տարոսը՝ Նիկոլ Փաշինյանին Իրանը Փաշինյանի իշխանությանը մեղադրում է դավաճանության մե՞ջ «Տելեկոմ Արմենիան» և «Ազերտելեկոմ»՝ ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին. 50 մտավորականների հայտարարությունը Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Պատերազմ Արցախում
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական տվեց իր պաշտոնից, տարոսը՝ Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության են եկել վերջնական համաձայնագրի շուրջ Մեր ժողովուրդը խենթանում է խաբված լինելու ցանկությունից Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին Հենրիխ Մխիթարյան․ Իմ կյանքում ոչինչ չէի խմբագրի ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Արագածոտնում տեղի ունեցած ողբերգական վթարից Կալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկին. պատգամավորի թեկնածուն ևս կալանավորված է. «Արմլուր» ՍԴ երկու դատավոր չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը Ութսունհինգ տարի առաջ՝ 1941 թվականի հունիսի 22-ին, սկսվեց Հայրենական մեծ պատերազմը «Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը՝ անհրաժեշտ պահին անելով հակահայկական միջամտություններ». Վարուժան Գեղամյան Իրանը Փաշինյանի իշխանությանը մեղադրում է դավաճանության մե՞ջ «Տելեկոմ Արմենիան» և «Ազերտելեկոմ»՝ ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Երկրաշարժ Տավուշում․ Իջևանում, Նոյեմբերյանում և մի շարք գյուղերում զգացվել են ցնցումները Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին. 50 մտավորականների հայտարարությունը Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Կարկուտը մեծ վնասներ է պատճառել Ոսկեվանին.Բաղանիսին, Կոթիին «Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Քաղաքական հաշվարկ․ ԿԸՀ-ն ասում է՝ չի ազդել, ԲՀԿ-ն՝ հակառակը․ ի՞նչ կլիներ, եթե 3 տեղամաս չզրոյացվեր Երևանում հնչած կրակngների հետևանքով 4 անձ հոսպիտալացվել է, 1 անձ ձերբակալվել է Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Երևանում թիվ 46 համարի ավտոբուսը վթարի հետևանքով ջարդուփշուր է եղել. Կան տուժածներ Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան

Հենրիխ Մխիթարյան․ Իմ կյանքում ոչինչ չէի խմբագրի

News.am Sport-ի անդրադարձը
Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում տեղի ունեցավ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Հենրիխ Մխիթարյանին նվիրված  «Home Coming» միջոցառումը

Միջոցառումը բաժանված էր երեք մասի: Նախ՝ անվանի ֆուտբոլիստն իր ոտքի եւ ձեռքի հետքերը թողեց «Փյունիկի» «Փառքի ծառի» տակ, ապա հանդիպեց կրտսեր փյունիկցիներին: Հանդիպումը հարցուպատասխանի ձեւաչափով էր:  Մխիթարյանը պատմեց իր անցած ուղու, հաջողությունների եւ անհաջողությունների մասին, ապա պատասխանեց երեխաների, ապագա ֆուտբոլիստների հարցերին: Վերջում երեխաները հնարավորություն ստացան լուսանկարվել իրենց կուռքի հետ, ինքնագրեր ստանալ, սելֆիներ անել:

Հենրիխ Մխիթարյանին միջոցառմանն ուղեկցում էր նրա ընտանիքը՝ կինը, երկու որդիները, մայրը եւ քույրը: Իր խոսքում Մխիթարյանն առանձնահատուկ անդրադարձավ ընտանիքի աջակցությանը, հաստատեց Միլանի «Ինտերում» եւս մեկ տարի մնալու ծրագրերի մասին եւ խորհուրդներ տվեց ապագա ֆուտբոլիստներին: Հանդիպման ընթացքում «Փյունիկը» Հենրիխ Մխիթարյանի անցած ուղու մասին պատմող կարճ ֆիլմ ցուցադրեց, իսկ վերջում Հենրիխ Մխիթարյանի հոր՝ Համլետ Մխիթարյանի մասին պատմող ֆիլմ ցուցադրվեց, որը Հայաստանի ազգային հավաքականի նախկին անդամն ու նախկին ավագը դիտեց հուզմունքով:

Հենրիխ, բարի գալուստ տուն: Ինչպե՞ս եք Ձեզ զգում այստեղ:

Այս պահին այս երեխաներին տեսնելով, բոլոր այս հյուրերին տեսնելով՝ ուրախություն եմ զգում, հուզմունք, հպարտություն, սեր: Կարող եմ միայն բոլորին շնորհակալություն հայտնել:

Ինչպիսի՞ երեխա էիք բակային խաղերում եւ ինչպե՞ս է այդ խաղային բնավորությունը հետագայում ազդել Ձեր խաղային բնավորության վրա:

Մայրս որքան պատմել է՝ խելոք երեխա եմ եղել, հանգիստ, շատ աշխույժ չեմ եղել: Խաղաշատում էլ արդեն բոլորը տեսնում են, բոլորը գիտեն: Ավելորդ է ինչ-որ բան ասել, թե ինչպիսին եմ: Երեւի՝ հանգիստ երեխա, հանգիստ մարդ:

Ձեր կյանքում ամենամեծ դերակատարումն ունեն ծնողները: Ո՞վ է ամենաշատն ազդել Ձեր ճանապարհի եւ որոշումների վրա:

Ցանկացած քայլին տարբեր մարդիկ մեծ ներդրում են ունեցել իմ առաջընթացում, ֆուտբոլային կարիերայում: Առաջին քայլերը կատարելուց մինչեւ այսօր կողքիս է եղել իմ ընտանիքը: Նաեւ չեմ ուզում մոռանալ իմ խաղընկերներին, իմ մարզիչներին, այն մարդկանց, որոնց հետ աշխատել եմ, կիսել եմ հանդերձարան, խաղադաշտ: Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել, որովհետեւ առանց նրանց այս ուղին չէի անցնի երբեք:

Եթե հետ նայեք, ինչի՞ համար եք շնորհակալ ամենաշատը:

Ամեն ինչի... Չկա մի բան, ինչի համար շնորհակալ չեմ: Շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով իմ ճանապարհին կարողացել է ճիշտ ուղի ցույց տալ, երբ շեղվել եմ, ցույց տալ այն ճանապարհը, որը պետք է անցնեմ եւ որտեղ եմ ուզում հասնել: Ես գիտեի՝ ուր եմ ուզում հասնել, բայց շատ դեպքերում ինչ-որ մի տեղ եղել է թուլացում, թերահավատություն, ինչ-որ տեղ լավ չէի աշխատում: Այն մարդիկ, որոնք կարողացել են ինձ ասել, ստիպել եւ ճիշտ ուղին ցույց տալ, որ գնամ այդ ուղղությամբ, բոլորին շնորհակալ եմ:

Նաեւ շնորհակալ եմ անհաջողությունների համար: Չկա հաջողություն առանց անհաջողությունների: Ավելի շատ անհաջողություններից ես սովորում, քան հաջողություններից: Եվ հենց այդպես էլ եղել է: Մարդիկ տեսնում են միայն հաջողությունները, որին հասնում ես, բայց չեն տեսնում այն անհաջողությունները, որոնց հանդիպել ես: Այդպիսի անհաջողություններ շատ են եղել իմ կյանքում եւ կարիերայում: Միշտ փորձել եմ լուծում գտնել, այդ խնդիրները լուծել եւ շարժվել առաջ: Իմ գրքում ես խոսում եմ անհաջողություններից: Մարդիկ, երեխաները պետք է տեսնեն, որ ճանապարհը հեշտ չի լինում: Այդ ճանապարհները պետք է հաղթահարես եւ հասնես այնտեղ, որտեղ ուզում ես հասնել:

Ի՞նչ հիշողություններ կան «Փյունիկի» հետ կապված:

Ուզում եմ երեխաներն իմանան. երբ ես հանդես էի գալիս «Փյունիկում», այս մարզադաշտերը չկային: Այս ամենի տեղը հող է եղել, ոչ խոտածածկ, ոչ արհեստական խոտ, այլ՝ հող: Մենք հողերի մեջ ենք խաղացել, մարզվել: Ընդամենը երեք հանդերձարան կար: Նույնիսկ հնարավորություն չկար, որ մարզումներից հետո լողանայինք եւ այդպես կեղտոտ վերադառնում էինք տուն: Ուզում եմ երեխաներին ասել, որ պետք է վայելեք ձեր ամեն պահը, հավատաք ինքներդ ձեզ, օգտվեք այս բոլոր հնարավորությունից եւ շարժվեք առաջ:

Մինչեւ 20 տարեկանը իմ բոլոր հիշողությունները կապված են եղել «Փյունիկի» հետ: Շատ դրվագներ են եղել, թե լավ, թե վատ: Դա իմ կյանքի մի մասն է եղել: Շնորհակալ եմ այդ պահերին, քանի որ այդ պահերից եմ կարողացել դասեր քաղել եւ շարժվել առաջ, սովորել, փորձել դառնալ այն ֆուտբոլիստը, մարդը, որն այսօր կամ:

20 տարի առաջ «Փյունիկի» կազմում առաջին անգամ դարձաք Հայաստանի չեմպիոն: Ի՞նչ նշանակություն ուներ այդ հաղթանակը հետագայի համար: 

Ասեմ, որ 2006 թ. ես առաջին թիմի ֆուտբոլիստ չէի. հանդես էի գալիս «Փյունիկ-2» թիմում: Երբեմն խաղում էի նաեւ առաջին թիմի կազմում: Չեմպիոն դարձանք այդ տարին, որը շատ ոգեւորիչ էր: Իմ առաջին տիտղոսներից մեկն էր: Հենց այդ տիտղոսների շնորհիվ է, որ հետագայում կարողացա նվաճել այլ տիտղոսներ:

Ո՞ր ակումբն է ամենաշատը ձեւավորել Ձեզ՝ որպես ֆուտբոլիստ:

Միանշանակ կարող եմ ասել «Փյունիկը»: Այն, ինչ սովորել եմ, սովորել եմ այստեղից: Արդեն գնալով Ուկրաինա, Գերմանիա, Անգլիա եւ Իտալիա, փորձն է ինձ օգնել: Օգնել է նաեւ աշխատասիրությունը: Բայց հենց այստեղ է ձեւավորվել ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:

Եկեք մի պահ պատկերացնենք, որ «Լուվրում» երկու լուսանկարով պետք է ամփոփեն Ձեր կարիերայի լավագույն խաղը եւ լավագույն գոլը: Եթե Դուք ընտրեիք, որո՞նք կառանձնացնեիք:

Լավագույն գոլը թող լինի «կարիճ» հարվածով գոլը, որի մասին շատ է խոսվում: Լավագույն խաղեր շատ են եղել: Մի լուսանկար, որը կուզեմ լինի «Լուվրում», խաղի հետ կապ չունի. ընտանիքի լուսանկարն է: Շատ եմ գնահատում եւ շատ շնորհակալ եմ իմ ընտանիքին, որ ինձ տվել են ամեն ինչ այս կյանքում:

«Փյունիկի» կողքին է գտնվում «Հրազդան» ստադիոնը, որը տեսել է Ձեր երկու պատմական գոլերը՝ Թուրքիայի նկատմամբ հաղթական գոլը եւ Իտալիայի դեմ խաղի գոլը: Այս երկու գոլերն ի՞նչ կարեւորություն ունեն Ձեզ համար:

Սկսեմ երիտասարդական հավաքականի կազմում Թուրքիայի Մ-21 հավաքականի դեմ հանդիպումով: Այդ գոլից հետո ուղղակի ցնծություն էր: Մինչեւ խաղը, ոչ մեկս չէինք սպասում, որ «Հրազդան» ստադիոնում գրեթե 35 հազար հանդիսատես կգա հանդիպման: Մեզ համար շոկ էր ինչ-որ առումով, որովհետեւ մինչեւ այդ խաղը եւ դրանից հետո երբեք այդպիսի բան չի եղել: Շատ մեծ ոգեւորություն եւ շարժառիթ էր մեզ համար, որպեսզի կարողանայիք այդ խաղը բարձր մակարդակով անցկացնել: Խաղն այդքան էլ հետաքիքիր չէր, որովհետեւ երկու թիմերի մոտ էլ լարվածությունը շատ մեծ էր: 0:1 հաշվով պարտվելուց հետո հասկացանք, որ ոչինչ չունենք կորցնելու, պետք է գնանք առաջ: Խաղը հավասարեցրեցինք 91-րդ րոպեին, հաղթական գոլր խփեցինք 93-րդ, թե 94-րդ րոպեին, հստակ չեմ հիշում: Այդ գոլից հետո ինքս չհասկացա, թե ինչ տեղի ունեցավ, ինչ էի անում, ուր էի գնում: Էմոցիաները շատ բարձր էին:

Երկրորդ գոլն էլ Իտալիայի հավաքականի դեմ խաղում էր: Երեւի շատերը տեսել են այդ լուսանկարը, նշելու, ցնծության, պահը: Այդ ժամանակ ինձ համար Իտալիային գոլ խփելն ուղղակի երազանք էր: Ոչ միայն Իտալիային, այլ Ջանլուիջի Բուֆոնի պաշտպանած դարպասը գրավելը երազանք էր: Այդ ժամանակ նա լավագույն դարպասահներից մեկն էր, եթե ոչ լավագույնը:

Թուրքիայի գոլից հետո մի դրվագ եք առանձնացրել Ձեր գրքում: Կպատմե՞ք:

Խաղի հաջորդ օրը եկա մարզման, հետ գնալուց համեստորեն օգտվեցի երթուղային տրանսպորտից: Վարորդը հարցրեց, թե ինչով եմ զբաղվում: Ասացի՝ ֆուտբոլով: Հարցրեց՝ երեկվա խաղը տեսա՞ր: Ասացի՝ այո, տեսա, երկրորդ գոլը ես եմ խփել... Թե ինչպես.. Երբ հասավ պահը, որ պետք է իջնեի երթուղայինից, վարորդն ասաց՝ իջի, ոչինչ մի վճարի: Ինձ համար դա հպարտության պահ էր եւ հպարտությամբ եմ այդ մասին գրել գրքում, որպեսզի ապագա ֆուտբոլիստներն էլ տեսնեն, որ հաջողությունների հասնելով, մարդիկ Ձեզ կվերաբերվեն սիրով ու հարգանքով: Շնորհակալ եմ այդ մարդուն, եթե, իհարկե, կդիտի այս հարցազրույցը:

Ձեր կյանքի դրվագներից ո՞րը կցանկայիք նորից վերապրել:

Ինձ թվում է՝ ցանկացած դրվագ կուզեի վերապրել որպես ֆուտբոլիստ, երկրպագու, որպես Հենրիխ Մխիթարյան, որը ֆուտբոլի հետ կապ չունի. զուտ մարդ: Թե ինչու, որովհետեւ ցանկացած պահ՝ հաջողություն, թե անհաջողություն, պետք է լիներ այնպես, ինչպես եղել է: Իմ կյանքում ոչինչ չէի խմբագրի. Կարծում եմ, եթե այսպես պետք է լիներ իմ ճակատագիրը, ուրեմն թող այսպես լինի: Ոչինչ չէի ուզի փոխել:

Ձեր ինքնակենսագրականում դպրոցական տարիներից մի դրվագ եք հիշատակել, որտեղ Ձեր մայրն ուղղորդել է կարեւորել դասերը: Ի՞նչ խորհուրդ կտաք «Փյունիկի» սաներին եւ ապագա ֆուտբոլիստներին, որոնք համատեղում են դպրոցը, դասերը, ֆուտբոլը:

Մայրս մեկ անգամ ինձ ասաց՝ «դու կարող ես ֆուտբոլիստ դառնալ, բայց մի մոռացիր ուսման մասին, որովհետեւ ֆուտբոլը ժամանակավոր է՝ մինչեւ 35-36 տարեկան: Դրանից հետո սկսվում է այն կյանքը, որից հետո պետք է հասկանաս, թե ինչով ես ուզում զբաղվել»: Այդ խոսքերն ինձ դրդեցին խորապես հասկանալ, թե ինչ է ուզում մայրս ինձ ասել:

(Դիմում է ապագա ֆուտբոլիստներին,- խմբ.) Երեխաներ ջան, ապագա ֆուտբոլիստներ ջան, սովորեք եւ ֆուտբոլով զբաղվեք: Կարող եք համատեղել, անհնար ոչինչ չկա: Ուսումը շատ կարեւոր է, ֆուտբոլը նույնպես... բայց գալիս է մի պահ, երբ արդեն հասկանում ես, որ ֆուտբոլային կարիերան պետք է ավարտես եւ մեկ այլ բանով զբաղվես: Պետք է գիտելիք ունենաք, որ այս կյանքում ձեր տեղն ունենաք:

Ձեր հոր՝ «կարեւորը, լավ մարդ եղիր» խորհուրդը,  Ձեր կյանքի կարգախո՞սն են դարձել:

Դա առաջին հիշողությունն է, որը կապված է հորս հետ: Ճիշտն ասած՝ շատ քիչ եմ ապրել նրա հետ, շատ քիչ հիշողություններ ունեմ նրա հետ կապված: Եվ դա իմ կյանքի այն կարեւոր դրվագներից է, որը մինչեւ այսօր ինձ հետապնդում է եւ հիշում եմ: Իմ հայրն ինձ երբեք չի ասել, որ պետք է լավ ֆուտբոլիստ դառնամ, ասել է՝ պետք է լավ մարդ դառնաս: Փորձել եմ լավ մարդ լինել, փորձել եմ ինձ այնպես պահել, որ ծնողներս ինձնով հպարտանան, գլուխները չկախեն: Եթե ինչ-որ մեկին նեղացրել եմ կյանքիս ընթացքում կամ վիրավորել եմ, ինձ կներեք: Վստահաբար չեմ ուզել, երեւի այդպես ստացվել է: Դրա համար հիմա ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, եթե ինչ-որ բան այն չի եղել:

Եթե հանդիպեիք 7 տարեկան Հենրիխին, ի՞նչ կասեիք նրան:

Դժվար է ինչ-որ մի բան ասել: Զուտ կոգեշնչեմ նրան, անկախ նրանից, թե ինչ ուղի կընտրի այդ ժամանակ: Որովհետեւ մենք չգիտենք՝ ինքը կդառնար ֆուտբոլիստ, թե ոչ: Կյանքի խորհուրդներ կտայի եւ նրան հաջողություն կմաղթեի:

Հարցազրույցի վերջում Հենրիխ Մխիթարյանը ապագա ֆուտբոլիստներին խորհուրդ տվեց քրտնաջան աշխատել, հավատալ սեփական ուժերին, չբողոքել, մեղավորներ չփնտրել, աշխատել եւ հասնել հաջողությունների:

«Փյունիկի» սաներից մեկը Հայաստանի հավաքականի նախկին ավագին խնդրեց չավարտել կարիերան: Մեկ այլ սան էլ հետաքրքրվեց, թե ինչով կզբաղվի կարիերան ավարտելուց հետո:

«Շնորհակալ եմ ինձ հավատալու համար: Ցավոք, կարիերայի ընթացքում հասնում է մի պահ, երբ հասկանում ես, որ այլեւս չես կարող առաջ գնալ եւ պետք է կարիերան ավարտել: Հասկանում ես, որ պետք է հրաժարվես խաղալուց, կոշիկներդ կախես մեխից եւ ուրիշ բանով զբաղվես: Շնորհակալ եմ ինձ հավատալու համար: Կաշխատեմ խաղալ այնքան, որքան հնարավոր կլինի:

Ինչ վերաբերում է, թե ինչով կզբաղվեմ կարիերան ավարտելուց հետո, դեռ չեմ մտածել: Կփորձեմ մեկ տարի էլ հանդես գալ: Դրանից հետո արդեն կհասկանամ՝ ժամանակն է ավարտել կարիերան, թե ոչ եւ ինչով կցանկանամ զբաղվել»: 

Լուսինե Շահբազյան

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>