Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Մենք չենք կարող սպասել, մինչև հերթը հասնի մեկ ուրիշին. Գառնիկ Դանիելյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին Զինծառայողի մահվան գործով նրա 2 ծառայակիցները կալանավորվել են Գևորգ Ղազարյան. Հայտարարում եմ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու իմ որոշման մասին, միասին՝ հանուն հայկական ֆուտբոլի ՀՀ դրոշը մնացել է առանց ներկայացուցիչների. Հայաստանը չի մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստերին Այս ողբերգությունից հետո ոչ Ս. Կարապետյանը, ոչ Ռ. Քոչարյանը, ոչ Գ. Ծառուկյանը չեն կարող իրենց լիովին ապահովագրված համարել. Վլադիմիր Մարտիրոսյան

«Եթե ՍԴ-ն մակերեսորեն մերժի դիմումները, դա կարող է ճանապարհ բացել ցնցումների համար»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․

«Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ ընդդեմ պաշտոնական արդյունքների Հայաստանի քաղաքական պատմության մեջ դժվար է հիշել մի դեպք, երբ ընտրությունների արդյունքները միաժամանակ վիճարկեն այսքան տարբեր քաղաքական ուժեր։ Սա սովորական հետընտրական վեճ չէ։ Նախկինում ևս ընտրությունների արդյունքները վիճարկվել են՝ 1996, 2003, 2008, 2013 և 2021 թվականներին։ Սակայն այդ դեպքերում նախաձեռնությունը հիմնականում կենտրոնացած էր մեկ թեկնածուի, մեկ դաշինքի կամ ընդդիմության սահմանափակ շրջանակի շուրջ։ Այսօր իրավիճակն այլ է. ընտրությունների արդյունքները վիճարկում է քաղաքական դաշտի զգալի հատվածը՝ գաղափարական և քաղաքական տարբեր բևեռներից։ Սա կարևոր քաղաքական փաստ է, ինչը վկայում է, որ խնդիրը համակարգային բնույթ ունի։ Երբ տարբեր քաղաքական ուժեր, որոնք բազմաթիվ հարցերում ունեն հակադիր դիրքորոշումներ, նույն հարցով դիմում են երկրի բարձրագույն սահմանադրական ատյանին, դա արդեն ընտրական գործընթացի նկատմամբ լայնածավալ, խորքային անվստահության ցուցիչ է։ Խնդիրը նաև լեգիտիմության տիրույթում է։ Իշխանությունը կարող է հենվել պաշտոնական արձանագրությունների և իրավական ընթացակարգերի վրա, սակայն լեգիտիմությունը միայն իրավական փաստ չէ։ Այն նաև հասարակական և քաղաքական վստահության արդյունք է։

Երբ ընտրական գործընթացի մասնակիցների զգալի մասը չի ընդունում արդյունքները որպես անվիճելի, անխուսափելիորեն առաջանում են լեգիտիմության հետ կապված հարցեր։ Երբ ընտրությունների արդյունքները վիճարկում է մեկ քաղաքական ուժ, դա կարող է ընկալվել որպես սովորական քաղաքական պայքարի դրսևորում։ Բայց երբ նույն ճանապարհն են ընտրում յոթ տարբեր քաղաքական ուժեր, դա արդեն քաղաքական համակարգին ուղղված լուրջ ազդակ է և ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ճգնաժամի մասին ահազանգ։ Սահմանադրական դատարանի առաջ այսօր կանգնած է ոչ միայն իրավական, այլև քաղաքական պատասխանատվության հարց։ Նրա որոշումը պետք է պատասխանի ոչ միայն ներկայացված դիմումներին, այլև այն հիմնարար հարցին, որը հուզում է հասարակությանը․ որքանո՞վ են ընտրությունների արդյունքներն արտահայտում քաղաքացիների ազատ կամարտահայտությունը և որքանո՞վ է ընտրական համակարգը վայելում հանրային վստահություն։

Անկախ ՍԴ-ի վերջնական որոշումից՝ մեկ բան արդեն ակնհայտ է․ յոթ քաղաքական ուժերի դիմումը Հայաստանի նորագույն պատմության մեջ աննախադեպ իրողություն է և վկայում է, որ հետընտրական գործընթացը վերածվել է ոչ միայն իրավական, այլև քաղաքական լեգիտիմության լուրջ փորձության։ Եթե դատարանը մակերեսորեն մերժի դիմումները՝ առանց էական փաստերի քննության, դա կարող է ավելի խորացնել անվստահությունը, քաղաքական փակուղին, իշխանության ճգնաժամը՝ ճանապարհ բացելով ցնցումների համար»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>