Այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր․ Արամ Վարդևանյան
«Առաջիկայում, կարծում եմ, շատ ավելի լայն՝ ասուլիսի ձևաչափով կներկայացնենք մեր կողմից այսօր մուտքագրված դիմումի վերաբերյալ մանրամասները։ Դիմումը բաղկացած է 84 էջից, կից ներկայացվող տվյալների ընդհանուր հանրագումարը չասեմ, բավականին ծավալուն դիմում է: Մենք գտնում ենք իսկապես, որ այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր»,- այս մասին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։

