Փաշինյանի ռեժիմը անցավ փոքր ու միջին բիզնեսը «կզացնելուն», նոր հարկային տեռոր
«Մենք առաջիկայում պետք է աշխատենք և նաև գնահատական ունենանք բնակավայրերում ստվերի կրճատման մասին»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է ՀԴՄ կտրոնների միջոցով արձանագրեն, թե ինչպես է կրճատվում ստվերը։
Նա տեղեկցրեց, որ ՊԵԿ-ի նախագահի դիմաց խնդիր է դրել դրոշմապիտակներով ապրանների շրջանակն ընդլայնել։
«Ինչը հնարավոր է դրոշմապիտակավորել, պետք է դրոշմապիտակավորել, էն ինչը հնարավոր չէ դրոշմապիտակավորել, էդ էլ պետք է դրոշմապիտակավորել»,- հայտարարեց Փաշինյանը
Նա նաև հայտնեց, որ միկրոբիզնեսի շեմը պետք է կրկնապատկեն։
«Բայց կարգավորում պետք է մտցնեն, որ X պահին եթե տնտեսվարողի մոտ մեկ տարվա մեջ 3 անգամ արձանագրվեց ՀԴՄ չտրամադրելու փաստ, 5 տարի ինքը պետք է զրկվի շրջանառության հարկի և միկրոբիզնեսի ոլորտում աշխատելուց»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է այդ պատիժը միանգամից կիրառվի և 5 տարի միայն ավելացված արժեքի հարկով աշխատի։
Աղբյուրը` Panorama.am

