Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
27
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է

Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին ընտրություններում նույնիսկ ԿԸՀ հրապարակած տվյալներով հազիվ 49 տոկոս քվե ստացած Նիկոլ Փաշինյանը «ընտրական սեգրեգացիայի», պարզ ասած՝ քաղաքացիների զտման կամ սորտավորման նոր եղանակներ է մտմտում: Այսինքն՝ ի՜նչ «մտմտալ», մի ամբողջ օրենքի նախագիծ են կազմել: Այն, եթե հակիրճ ու պատկերավոր ասենք, յուրօրինակ քաղաքական ռասիզմի դրսևորում է:

Ինչի՞ մասին է խոսքը:

Ինչպես հայտնի է, դեռևս լիազորությունների ժամկետի մեջ գտնվող ԱԺ-ն, ՔՊ-ի միակուսակցական վիճակում և պայմաններում (ընդդիմությունը բոյկոտեց նիստը) քննարկեց նախագիծ, որով ցանկանում են սահմանել, որ ընտրություններին մասնակցելու իրավունք ունենան միայն այն քաղաքացիները, որոնք քվեարկությանը նախորդող կես տարվա ընթացքում գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում: Հարցն այն չէ միայն, որ նման կարևոր նախագիծը քննարկվում է կամ ներկայացվեց «բոլ շևիկյան» միակուսակցական ռեժիմում: Կշրջանցենք նաև այն, որ լիազորությունների ժամկետն ավարտող խորհրդարանի կողմից (այն էլ՝ միակուսակցական վիճակներում) նման օրինագիծ քննարկել կամ ընդունելը քաղաքական ու տարրական էթիկայից դուրս է, առավել ևս՝ լուրջ կասկածներ է հարուցում այսպիսի շտապողականությունն այն դեպքում, երբ տրամաբանորեն հաջորդ ընտրությունները հինգ տարի անց պիտի լինեն:

Խնդիրն ավելի խորքային շերտեր ունի: Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ Փաշինյանի և նրա իշխանության շահերն սպասարկող կամ այդ իշխանությանը հարող «սատելիտները» սկսեցին ավելի ու ավելի զարգացնել «ընտրական սորտավորման», այսպես ասենք, սարսափելի ժողովրդավարական «մտահղացումը»: Այս սատելիտային շրջանակներն ավելի հեռուն գնացին՝ հանրային հարթակներ նետելով «գաղափարներ», թե էլ ովքեր ընտրելու իրավունք չունենան (կամ՝ ունենան): Մասնավորապես, մեկն առաջարկում է դնել «վերջին տարիներին գերակշռապես Հայաստանում բնակվելու» պահանջ: Կամ, ասենք, հարկերը վճարած (չվճարած) լինելու գործոնով պայմանավորված ընտրելու իրավունք տալ: Երևի շուտով կմտածեն՝ «կոմունալները մուծած (չմուծած) լինելու» մասին: Կամ՝ ասում են, որ քվեարկելու իրավունք ունենան միայն նրանք, ովքեր բանակում ծառայել են կամ գոնե «վարժական հավաքներին են» մասնակցել: Եվ այլն, և այլն: Մի հատ էլ մուննաթ են գալիս, թե ինչո՞ւ պիտի այդ «չափորոշիչներին» չհամապատասխանողները քվեարկեն, բորբոքվում են, թե՝ «ձեռքներդ հեռո՜ւ մեր քվեատուփերից...»:

Ի միջի այլոց, ձեռքերի մասին: Մեկը, եթե չենք սխալվում, հրապարակային հայտարարել էր, թե ձեռքերը կկտրի, եթե ՀՀ 1 քաղաքացու քվեին դիպչի (խեղաթյուրի): Շուրջ 60 հազար քաղաքացու քվեն զրոյացրեցին: Ինչևէ: Չշեղվենք ընտրողների սորտավորման քպական ապշեցուցիչ նախաձեռնության բուն խնդրից:

Հարկավ, կարելի է ծաղրել, սարկազմով դիտարկումներ անել, թեպետ դա էլ է արդեն վտանգավոր: Այն առումով, որ դու ծաղրում ես, ասենք՝ «այդպես լավ չի, օրենք ընդունեք, որ քվեարկելու իրավունք ունեն միայն ՔՊ-ի օգտին ձայն տվողները», ու մեկ էլ՝ հո՛պ, տեսնում ես փաշինյանական իշխանությունն արդեն ամենայն լրջությամբ նմանօրինակ նախագիծ է կազմել ու ԱԺ-ում էլ «առաջին ընթարցմամբ» ընդունել:

Իսկ ըստ էության, ներկայացված նախագիծը քաղաքացու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները կամայականորեն սահմանափակելու դրսևորում է: Ու շատ խոցելի է: Ենթադրենք, մարդը արտագնա աշխատանքով է ապրում, տուն պահում և, հասկանալի պատճառներով, տարվա մեծ մասն արտերկրում է: Ուրեմն, ի՞նչ, ինքնաբերաբար զրկվում է քվեարկելու իրավունքի՞ց: Կամ, ենթադրենք, մարդը սովորում է արտերկրում, ուրեմն՝ զրկվո՞ւմ է իր սահմանադրական իրավունքից: Կամ մարդը արտերկրում բուժվում է, նա՞ էլ է զրկվում: Ի՞նչ իրավունքով:

Կամ այդ ինչի՞ց են վերցրել, որ, օրինակ՝ Ռուսաստանից եկած քաղաքացիները «Նիկոլին դեմ» են քվեարկել, իսկ, օրինակ՝ Նիդեռլանդներից եկածները՝ «Նիկոլի օգտին»...

Առհասարակ, ո՞վ է այդ «ի ցար, ի բոգը», որ քնել, քնել, մեկ էլ որոշել է, թե ով իրավունք ունի քվեարկելու, իսկ ով՝ ոչ:

Մի խոսքով, սա թե՛ իրավական, թե՛ սահմանադրական իրավունքի, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական առումներով շատ վիճելի, բավականին խոցելի մոտեցում է:

Սակայն այստեղ հիմնականը այդ մոտեցման հեղինակի ավտոկրատիզմն է, մարդկանց շարունակաբար բաժանելու, տարբեր խմբերի «սորտավորելու», այդ խմբերը միմյանց դեմ տրամադրելու, ներքին ատելություն ու թշնամանք սերմանելու անփոփոխ գործելակերպը: Այսինքն, այս ամենը պատահական չէ:

Նախորդած շրջանում անթաքույց էր, օրինակ՝ հայերին «արցախցիներ-հայաստանցիներ» բաժանումն ու մղումը: Այդ հատկանիշն էլ ավելի սուր սկսեց դրսևորվել, երբ հանգամանքների բերումով Փաշինյանը փողոցից եկավ իշխանության:

Արցախցիների, ապա նաև «նախկինների», նաև բարձրաստիճան զինվորականների, Արցախյան ազատամարտի նկատելի դեմքերի հանդեպ ատելության սերմանումը սկսեց համակարգային բնույթ կրել ու շատ ավելի համակարգված դրսևորվել: Ապա Փաշինյանը հասարակությանը բաժանեց «սևերի» ու «սպիտակների»: Այլ պիտակումներ ու «սորտավորումներ» էլ են եղել, ըստ նպատակահարմարության: Ըստ այնմ՝ քննադատողները «քրեաօլիգարխիկ» են, «ծախված են», «օտարերկրյա գործակալներ են»:

Բայց այն վայրագ դրսևորումները, որոնք արձանագրվեցին հատկապես վերջին մեկմեկուկես տարվա ընթացքում, ընդամենը հաստատում են, որ քանի գնում՝ այնքան սաստկանում է այդ քայքայիչ գործելակերպը: Արցախցիների հանդեպ ատելությունը նա վերափոխեց շատ ավելի վատ պիտակավորման (օրինակ՝ «փախածներ»): Սկսեց «սորտավորել» Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին (իր «թրի տակով» անցած տիրադավներն ընդդեմ ՀԱԵ իրական նվիրյալների):

Հերթը հասավ ընտրողներին: Ու նոր չհասավ: Փաշինյանը, որ, կրկնենք, անգամ իրենց ԿԸՀ տվյալներով 50 տոկոս չի ստացել, անպատասխանատու կերպով զրպարտեց ավելի քան 500 հազար (իրականում՝ շուրջ 700 հազար) քաղաքացիների՝ հայտարարելով, թե «ընդդիմության համար 100 տոկոսով փողի դիմաց (ընտրակաշառքով) են քվեարկել»: Ըստ որում, եթե անգամ մի քանի տասնյակ «քոփի-փասթ» քրեական գործեր են հարուցել իր ենթակա կամ իր քաղաքական շահերն սպասարկող քննչական մարմինները, եթե անգամ մի քանի հարյուր մարդ նման մեղադրանքներով մեղադրյալի կարգավիճակում է, դա ոչ մեկին ոչ մի իրավունք չի տալիս կես միլիոնից ավելի մարդու պիտակավորել, զազրախոսել ՀՀ ազնիվ քաղաքացիների հասցեին:

Առավել ևս, որ իր՝ Փաշինյանի ստացած քվեները վարչական ռեսուրսի չարաշահման, կառավարության որոշումներով պետական միջոցների հաշվին լայնածավալ նախընտրական «բարիացման» (թոշակներ, նպաստներ և այլն), զինծառայության ժամկետ կրճատելու, մեքենան հարբած վարելու համար զրկվածներին նորից հարբելու և, փաստորեն, այս անգամ մարդկանց վրաերթի ենթարկելու իրավունք տալու գնով են ձեռքբերված: Հիմա հերթը հասել է Հայաստանում 6 ամիս ապրած-չապրածներին իրար հակադրելուն, ռուսաստանաբնակ (կամ այնտեղ ուղղակի աշխատող) ՀՀ քաղաքացիների դեմ ատելություն ու թշնամանք քարոզելուն:

Եվ, այո, Փաշինյանը և նրա ՔՊ-ն ոչ մի կերպ չեն անցնելու պետության խնդիրների վրա կենտրոնանալուն: Նա, որ երկրի գյուղատնտեսությունը, տնտեսությունը, հարյուր հազարավոր մարդկանց դրել է սոցիալտնտեսական լրջագույն վտանգների առաջ, իր «երկրի գլխավոր խնդիր է հռչակում ընդդիմադիր լիդերներին կալանավորելը, բոլոր ընդդիմադիրներին ձերբակալելը, ջախջախելը, մի խոսքով՝ երկիրն անկայունության և ցնցումների հորձանուտ մղելը: Դեռ մի բան էլ կոչ է անում հեղափոխության, այսինքն՝ հրահրում է անկայունություն, բախումներ:

Կա տեսակետ, որ Փաշինյանին «ընտրական սորտավորումը» պետք է, որպեսզի Սահմանադրության փոփոխության հանրաքվեն Ալիևի ցանկացած ձևով կարողանա անցկացնել: Դա համոզիչ կարող էր թվալ, սակայն եթե ունես մի ԿԸՀ, որը գրիչի կամ ձեռքի շարժումով կարող է միանգամից 60 հազար օրինական քվե ոչնչացնել, ապա հազիվ թե նման ձևականությունների ետևից ընկնելու կարիք լինի: Մյուս կողմից էլ՝ այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանը մտածում է, թե՝ «լավ, էլ ի՞նչ անեմ, որ մարդիկ ելնեն փողոց, որ... հոգիս փառավորվի...»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>