Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարում է ընդդիմադիր ուժերի համախմբման մասին։ Այս մասին խմբագիրներին տված իր հարցազրույցում ասել է ինքը՝ Սամվել Կարապետյանը։
«Քանի որ մենք այս սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք գուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը։ Շատ ընդդիմադիր ուժերի հետ չկարողացանք պայմանավորվել, դրա համար շատ կարևոր է մեր երկրի և ժողովրդի համար այս համախմբումը։ Ինձ թվում է՝ այն ընդդիմադիր ուժերը, որոնց համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն, և մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա»,- ընդգծել է կուսակցության առաջնորդը։
Սամվել Կարապետյանն առաջարկել է նաև ստեղծել համակարգող խորհուրդ. «Ուղիղ եթերում շփվենք, բոլոր խնդիրները մեր ժողովրդին բացահայտենք՝ ճիշտ քննարկումներով, դիմելով մեր ժողովրդին հասկանալով որն է ճիշտ, գնանք այդ քայլերով»։

