Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից 1 տարի անց. «Արդեն 340.000 հայերով ենք մասնակցում էս ամեն ինչին»
Հայտնի գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմից վարչապետի թեկնածու առաջադևրված Սամվել Կարապետյանի՝ Մայր Աթոռի բակում News.am-ին տված հայտնի հարցազրույցից անցել է ուղիղ մեկ տարի։
«Ուեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հրապարակել է հարցազրույցն ու կից գրել.
«Մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը , հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, մենք էլ Մեր Ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին:
1 տարի առաջ այս օրը ասված խոսքից հետո մենք արդեն 340.000 հայերով ենք մասնակցում էս ամեն ինչին»։

