Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան
«Ծանոթացել ենք փաստաթղթերին․ որևէ քրեական գործի հետ ողջամտորեն որևէ աղերս չունի։ Բոլոր փաստերը, որոնք շարադրված են, չեն նկարագրում որևէ հանցագործություն, չեն համապատասխանում հենց քննիչների կողմից կամ դատախազի կողմից հավաքված փաստաթղթերին և վերաբերում են 2004 թվականին կատարված մի գործարքի, որը հաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ կառավարության նիստի որոշմամբ։ Այդ որոշումը որևէ կերպ չի վիճարկվել, և այդ գործարքի հետ պարոն Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն չունի»,- այս մասին ԿԸՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։
Մանրամասն՝ Yerevan.today-ի տեսանյութում։

