«Ազատ դեմոկրատներ»-ի ցուցակում կլինեն նաև «Էլեկտրիկ Երևան»-ից առաջադրումներ. Խաչատուր Քոքոբելյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոտ օրերս պարզ կլինի այն ցուցակը, որով «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը` հավելելով, որ մասնակցելու են լայն կոնսոլիդացված ցուցակով:
«Դա հենց այնպես չէ, որ ասել և ասում եմ: Հրավիրել ենք այնպիսի մարդկանց, ովքեր իրենց քաղաքական հետագծով միշտ գործել են և գործում են այն դաշտում, որտեղ մենք ենք գտնվում», – նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: