«Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը
Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Պատերազմ Արցախում
«Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին ...Հետո եկավ Սև կարապը «ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞. եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին». Էդուարդ Շարմազանով Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած» ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը «Ոչ մի դեպքում ՔՊ–ին ձայն չենք տալու». «Նոր դարաշրջանը»՝ Եղեգնաձորում ՔՊ–ին պակասող մեկ մանդատը տալու մասին ՀՀ սահմանը հատած թուրքի չոբանը վերադարձվել է Ադրբեջանին, մինչդեռ ադրբեջանցիները հայերին մորթում են Ինչու է Սերբիայում հաջողվում, իսկ Հայաստանում՝ ոչ Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։

Հունգարիան փակում է ավտորիտարիզմի դուռը, Հայաստանը՝ բացում. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է.

«Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել սահմանադրական փոփոխությանը, որով վարչապետի պաշտոնավարման ժամկետը սահմանափակվում է առավելագույնը ութ տարով՝ երկու ժամկետ։

Այս որոշումը հատկապես ուշագրավ է, քանի որ խոսքը խորհրդարանական կառավարման համակարգի մասին է։ Ի տարբերություն նախագահական հանրապետությունների, որտեղ պաշտոնավարման ժամկետների սահմանափակումը վաղուց դարձել է ժողովրդավարական ստանդարտ, խորհրդարանական երկրների մեծ մասում նման ինստիտուտ չի գործում։ Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Իտալիայում և եվրոպական այլ ժողովրդավարություններում վարչապետը կարող է պաշտոնավարել այնքան ժամանակ, քանի դեռ վայելում է խորհրդարանական մեծամասնության վստահությունը։

Այդ մոտեցման հիմքում այն տրամաբանությունն է, որ խորհրդարանը, բազմակուսակցական համակարգը, քաղաքական մրցակցությունն ու հակակշիռների մեխանիզմները բավարար են իշխանության գերկենտրոնացումը կանխելու համար։

Սակայն Հունգարիայի որոշումը վկայում է, որ 21-րդ դարում ավտորիտարիզմը կարող է ձևավորվել ոչ միայն սահմանադրությունների խախտման կամ ընտրությունների վերացման, այլև ընտրական ընթացակարգերի ֆորմալ պահպանման պայմաններում։ Երբ նույն քաղաքական ուժը կամ առաջնորդը երկար տարիներ վերահսկում են պետական համակարգը, աստիճանաբար թուլանում են քաղաքական մրցակցությունը, ինստիտուցիոնալ հակակշիռներն ու իշխանության փոփոխելիության մշակույթը։

Հենց այս պատճառով Հունգարիայի նոր որոշումը կարելի է դիտարկել որպես ժողովրդավարության ինստիտուցիոնալ ինքնապաշտպանության միջոց, որը նպատակ ունի կանխել մեկ անձի կամ մեկ քաղաքական խմբի չափազանց երկարատև գերիշխանությունը՝ նույնիսկ ընտրական լեգիտիմության պայմաններում (սակայն միայն ժամկետների սահմանափակումը բավարար չէ, ավելի կարևոր են՝

անկախ դատարանները,

ազատ մեդիան,

իրական քաղաքական մրցակցությունը,

իշխանության փոփոխելիության մշակույթը)։

Հայաստանի քաղաքական զարգացումները, ցավոք, շարժվում են հակառակ ուղղությամբ։

Վերջին տարիներին Հայաստանում հետևողականորեն թուլացել են ժողովրդավարական հակակշիռները։ Խորհրդարանը գործնականում հայտնվել է Նիկոլ Փաշինյանի «կրնկի» տակ, դատական և իրավապահ համակարգերը դարձել են իշխանության քաղաքական հաշվեհարդարի գործիքներ, քաղաքական դաշտում ստեղծվել է անտագոնիստական միջավայր:

Իշխանությունն ավելի ու ավելի հաճախ նույնացվում է պետության հետ, իսկ քաղաքական ընդդիմախոսները ներկայացվում են որպես սպառնալիք։

Սա այն ճանապարհն է, որով ձևավորվում է կայուն ավտորիտարիզմ՝ առանց բացահայտ բռնապետության։ Ժողովրդավարական ինստիտուտները պահպանվում են ձևով, սակայն աստիճանաբար զրկվում են բովանդակությունից։

Հայաստանում շարունակվում է իշխանության կենտրոնացման և անձնիշխանության ամրապնդման գործընթացը։

Հայաստանը կայուն ավտորիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>