Հրապարակվել են վնասված շարժիչով ուղևորատար ինքնաթռում խուճապի կադրերը
Tez Jet ավիաընկերության RJ-85 ինքնաթիռում, որը մարտի 1-ին թռչելիս է եղել Բիշքեքից Բաթկեն, հայտնաբերվել է անսարքություն: Այս մասին հաղորդել է Ntv.ru կայքը՝ հղում անելով Sputnik Կիրգիզիային:
Կոտրված շարժիչով ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Կիրգիզիայի մայրաքաղաքի օդանավակայանում: Բարեբախտաբար 96 ուղևորներից ոչ ոք չի տուժել:
Վայրէջքից հետո մարդկանց հոգեբանական աջակցություն են ցույց տվել հատուկ ծառայությունները:
Դեպքի առիթով ստեղծվել է հատուկ խումբ, հարուցվել է քրեական գործ:
Վթարային վայրէջքից անմիջապես առաջ ուղևորներից մեկը նկարահանել է օդանավում տիրող իրավիճակը:
Zham.am

