Աննա Հակոբյանը վարչապետի տիկնոջ կարգավիճակով գործուղվում է ԱՄՆ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի (Global First Ladies Academy) չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու։ Նիկոլ Փաշինյանն իր որոշման մեջ նշել է, որ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ որպես վարչապետի տիկին։
Որոշումը ստորագրվել է հունիսի 11-ին։ Գործուղումը նախատեսված է 2026թ․ հունիսի 26-ից մինչև հուլիսի 4-ը ներառյալ։ Առաջին տիկնանց միջոցառումը տեղի է ունենալու Նյու Յորքում։
Վարչապետը հանձնարարել է աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղման հետ կապված փաստացի ծախսերի հատուցումը, որը ներառում է օրապահիկը, գիշերավարձը՝ հունիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ, հուլիսի 4-ին՝ տարանցիկ վայր (Վիեննա) գիշերավարձը։ Թե որքան գումար է նախատեսվում այդ նպատակով հատկացնել՝ հրապարակված չէ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր News.am կայքում

