Վերաքվեարկություն նշանակելը հայեցողություն չէր` պարտականություն էր
Փաստաբան Արամ Վարդևանյանը նշում է. «Վերաքվեարկություն նշանակելը հայեցողություն չէր` պարտականություն էր: Անվավեր ճանաչելը նման ընտրությունների, նման խախտումների պայմաններում հայեցողություն չէր` պարտականություն էր: Այս «ԿԸՀ», այս որոշումը ժողովրդավարության սկզբունքի ծաղրն էր, ժողովրդի իշխանության նսեմացումն էր: Սա խայտառակություն էր: Այս ըբտրությունները, այս ամեն ինչն անհամատեղելի է ազատ ընտրությունների սահմանադրական սկզբունքի հետ: Մնացյալն ասված է հայտարարության մեջ»:

