Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը չի միջամտի. ՀԱՊԿ-ի միացյալ գլխավոր ուժերի շտաբի պետ
Մոսկվա - Երևան - Աստանա - Բիշքեք - Մինսկ հեռուստակամրջի ժամանակ խոսելով այն մասին, թե ինչպիսին կլինի ՀԱՊԿ-ի գործողություները, եթե Ղարաբաղում վերսկսվեն պատրազմական գործողությունները, ՀԱՊԿ-ի միացյալ ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ գնդապետ Սիդորովը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ-ի անդամ չէ, և կառույցն այդ պատերազմական գործողությունների մեջ չի խառնվի: Ըստ նրա, ՀԱՊԿ-ը ունի Հայաստանի հետ կոնկրետ համաձայնագրեր, և Երևանի առջև ունի միայն որոշակի պարտականություններ, միաժամանակ ավելացրել է, որ թեև Հայաստանի և Ադրբեջանի մեջ կա լուրջ լարվածություն, սակայն լայնամասշտաբ պատերազմի հավանականություն չկա:
Zham.am