Բռնցքամարտիկ Իսրայել Հոկբկոխյանը ԿԸՀ-ի դիմաց հացադուլ հայտարարեց
«Մշտապոս պայքարելով անարդարության դեմ՝ հայտարարում եմ հացադուլ։ Մեզանից ամեն ինչ խլել են, ընդհուպ՝ հայրենիքը, գոնե ձայնի իրավունքը չպետք է խլեն»,-ԿԸՀ–ի դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ ձայն խնդրեց և հայտարարեց Հանրահայտ բռնցքամարտիկ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը։
Մինչ այդ նա կարդաց Պարույր Սևակի հայտնի բանաստեղծության քառյանը;
Հակոբկոխյանի խոսքով, հացադուլը շարունակելու է այնքան ժամանակ, քանի դեռ նոր ընտրություններ չեն նշանակվել։
Հիշեցնենք, որ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից դպրոցական Դավիթ Մինասյանի գործով քննիչը, որը աշխատանքից դուրս գալու դիմում էր գրել՝ Հակոբկոխյանի որդին է:

