Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը Հայ մարմնամարզիկները պատմական նվաճումով են վերադառնում աշխարհի առաջնությունից
Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Պատերազմ Արցախում
Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին ...Հետո եկավ Սև կարապը «ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞. եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին». Էդուարդ Շարմազանով Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած» ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը «Ոչ մի դեպքում ՔՊ–ին ձայն չենք տալու». «Նոր դարաշրջանը»՝ Եղեգնաձորում ՔՊ–ին պակասող մեկ մանդատը տալու մասին ՀՀ սահմանը հատած թուրքի չոբանը վերադարձվել է Ադրբեջանին, մինչդեռ ադրբեջանցիները հայերին մորթում են Ինչու է Սերբիայում հաջողվում, իսկ Հայաստանում՝ ոչ Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ ՀՀ-ում քաղաքական իրավիճակը կարող է փոխվել միայն իշխող ուժի իշխանազրկման պարագայում․ Իշխան Սաղաթելյան

Ընդդիմությունը խորքային մեծամասնությունը է, իշխանությունը՝ թվային

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը վերլուծական անդրադարձ է արել՝ դիտարկելով ընդդիմության առաջիկա հնարավոր անելիքները.
«Պահպանեք, սնեք, հոգ տարեք, կոմունիկացվեք միմյանց հետ։ Դուք խորքային մեծամասնություն եք, նրանք՝ թվային։ «Ինչպե՞ս երեկվա ձայներից դառնալ վաղվա հաղթող մեծամասնության»:

Ճանապարհային քարտեզ

Կա մի հարց, որը հետընտրական Հայաստանում գրեթե ոչ ոք չի տալիս։ Բոլորը կենտրոնացել են մեկ հարցի վրա՝ լեգիտի՞մ էին ընտրությունները, թե՞ ոչ։ Դա ճիշտ է։ Բայց կա մի շատ ավելի կարևոր հարց. իսկ եթե ընդդիմությունը ճիշտ է, հետո՞ ինչ։
Պատկերացնենք, որ ընդդիմության գնահատականը ճիշտ է, ընտրությունները չեն արտացոլել իրական պատկերը, և բոլոր քննադատությունները հիմնավորված են։ Հետո՞ ինչ։ Սա է քաղաքականության ամենադաժան հարցը։
Քաղաքականության մեջ ճիշտ լինելն ու հաղթելը նույն բանը չեն։ Կարող ես ունենալ ուժեղ փաստարկներ, համոզված լինել, որ բարոյապես ճիշտ կողմում ես, և միևնույն ժամանակ չհասնել քաղաքական արդյունքի։
Հենց այստեղ է սկսվում հետընտրական Հայաստանի գլխավոր քաղաքական խնդիրը։ Այսօր լեգիտիմության հարցը դարձել է մեր հանրային ու քաղաքական կյանքի առանցքային թեմաներից մեկը։
Գրեթե ամբողջ ընդդիմությունը եկել է նույն եզրակացության՝ ընտրությունները լեգիտիմ չեն եղել։ Սա պարզապես հայտարարություն չէ, այլ քաղաքական դիրքորոշում։ Իսկ յուրաքանչյուր քաղաքական դիրքորոշում ենթադրում է նաև քաղաքական հետևանքներ։ Եթե ընտրությունները լեգիտիմ չեն եղել, ապա ի՞նչ է բխում դրանից։ Համակարգը չի փոխվում այն պահին, երբ ընդդիմությունը հայտարարում է դրա ապալեգիտիմության մասին։ Համակարգը փոխվում է այն պահին, երբ հասարակության համար գործող իշխանությունը դադարում է լինել ապագայի կրողը, իսկ ընդդիմությունը դառնում է այդ ապագայի համոզիչ ներկայացուցչը։

Ժամանակի գործոնը

Եթե ընդդիմությունը չի դառնում այդ ապագայի համոզիչ ներկայացուցիչը, ապա ժամանակը սկսում է աշխատել իշխանության օգտին։ Քաղաքագիտության մեջ գոյություն ունի մի երկաթյա օրենք. ապալեգիտիմացումը, որը չի վերածվում քաղաքական գործընթացի, ժամանակի ընթացքում սկսում է լեգիտիմացնել հենց այն համակարգը, որի դեմ ուղղված է։ Սա այն կետն է, որտեղ բազմաթիվ ընդդիմություններ պարտվել են։ Նրանք հաղթել են փաստարկներում, բարոյական հարթությունում և հանրային դժգոհության դաշտում, բայց պարտվել են ժամանակին։
Յուրաքանչյուր օր, երբ ապալեգիտիմացման թեզը չի վերածվում քաղաքական գործողության, համակարգը սկսում է վերականգնվել։ Մարդիկ վերադառնում են իրենց առօրյային, քաղաքականացվածության էներգիան նվազում է, և քաղաքականությունն աստիճանաբար դուրս է մղվում նրանց առաջնահերթություններից։ Հետևաբար, ընդդիմության գլխավոր խնդիրը ոչ թե երեկվա ընտրություններն են, այլ վաղվա Հայաստանը։

Ձայների կառուցվածքը

Շատերը նայում են միայն թվերին։ Մոտ պայմանական 700 հազար ձայն՝ իշխանությանը։ Մոտ պայմանական 600 հազար ձայն՝ ընդդիմությանը։ Եվ եզրակացնում են, որ տարբերությունը մոտ հարյուր հազար ձայն է։ Բայց քաղաքականության մեջ կարևոր է ոչ միայն ձայների քանակը, այլև դրանց կառուցվածքը։ Դրա վտանգավորությունն առաջինը հասկացավ Փաշինյանը և հետընտրական փուլում սկսեց գործել այդ ուղղությամբ՝ իր բրիֆինգում հայտարարելով, որ իր ձայները «օրգանական» են։ Սա, մեղմ ասած, այդպես չէ, սակայն նա օգտագործեց «գողը առաջինն է գոռում՝ բռնե՛ք գողին» խոսույթը՝ փորձելով կտրել իր համար վտանգավոր հանգույցը։
Իշխանության շուրջ հավաքված ձայների մեջ, անկասկած, կան գաղափարական և անկեղծ աջակիցներ։ Սակայն կա նաև մի մեծ շերտ, որը կապված է հենց իշխանական կարգավիճակի հետ՝ վարչական ռեսուրս, պետական համակարգի հետ շահերի կապակցում, պաշտոնական կախվածություններ, կապիտալային կախվածություն, ուժային ազդեցություն, տեղեկատվական մանիպուլյատիվ գերակշռություն և հատկապես արտաքին լեգիտիմացման ռեսուրսներ։ Բայց այստեղ կա մեկ կարևոր նրբություն. այդ ռեսուրսի զգալի մասը պատկանում է ոչ թե կուսակցությանը, այլ իշխանությանը։ Այսինքն՝ այն գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում է իշխանական կարգավիճակը։ Չկա կարգավիճակը՝ չկա նաև վերը նշված ռեսուրսը։
Հիմա նայենք մյուս կողմին։ Ընդդիմության շուրջ հավաքված մոտ 600 հազար ձայների գերակշիռ մասը ձևավորվել է բոլորովին այլ միջավայրում։ Դրանք հիմնականում քաղաքացիական, բողոքական և օրգանական ձայներ են։ Մարդիկ, որոնք իրենց ընտրությունը կատարել են ոչ թե համակարգի ներսում գտնվելու, այլ հաճախ հենց համակարգին հակառակ լինելու պայմաններում։ Սա որակապես այլ քաղաքական կապիտալ է, որը չի գովազդվում, չի ստանում իրեն հասանելիք ազդեցությունն ու կշիռը, և, ցավոք, թույլ է տրվել, որ Փաշինյանն այն սննկացնի «ոչ օրգանական» լինելու նարատիվով, մինչդեռ իրականությունը արմատապես հակառակն է։
Քաղաքական տեսանկյունից նման բազան հաճախ ավելի կայուն մեկնարկային հենարան է, քան առաջին հայացքից կարող է թվալ։ Այն ձևավորվել է ոչ թե իշխանական հնարավորությունների, այլ համոզմունքների, սկզբունքների, արժեքների, դժգոհությունների և փոփոխության պահանջի շուրջ։ Այդպիսի աջակցությունը սովորաբար ավելի դժվար է ձևավորվում և հավաքվում։ Այդ իմաստով 600-հազարանոց օրգանական ընդդիմադիր բազան պարզապես մեծ թիվ չէ․ դա ահռելի քաղաքական կապիտալ է, որը կարող է լինել ավելի վստահելի մեկնարկային ռեսուրս, քան իշխանական կարգավիճակից զգալիորեն կախված 700-հազարանոց բազան։
Եվ այստեղ է թաքնված հետընտրական Հայաստանի գլխավոր քաղաքական ինտրիգը։ 700-հազարանոց իշխանական բազան և 600-հազարանոց ընդդիմադիր բազան նույն բնույթի և որակի ռեսուրսներ չեն։ Դրանք գտնվում են նույն թվաբանական հարթության վրա, բայց ոչ նույն քաղաքական հարթության։ Մի դեպքում կարևոր դեր ունի իշխանության պահպանման գործոնը, մյուս դեպքում՝ հասարակության ներսում արդեն գոյություն ունեցող ինքնուրույն քաղաքական էներգիան՝ շեշտում եմ՝ ինքնուրույն։ Այդ պատճառով թվերի միջև եղած տարբերությունը քաղաքական առումով կարող է շատ ավելի փոքր լինել, քան թվում է առաջին հայացքից։
Ընտրություններում հաշվում են ձայները։ Իսկ քաղաքական համակարգերի ճակատագիրը որոշվում է նաև հասարակական տրամադրությունների դինամիկայով։ Քաղաքական պատմության մեջ բազմաթիվ իշխանություններ են հաղթել իրենց վերջին ընտրությունը, բայց արդեն պարտվել հաջորդ քաղաքական փուլում, որովհետև հասարակական տրամադրությունների դինամիկան այլևս իրենց օգտին չէր զարգանում։
Հայաստանն այսօր հենց այդ շրջափուլում է, երբ ավարտվում է մեկ ցիկլը, որը մինչ այժմ տևել է ութ տարի։

Վաղվա մեծամասնությունը

Ընդդիմության գլխավոր խնդիրը չպետք է լինի երեկվա ձայներն անընդհատ հաշվելը։ Նրա գլխավոր խնդիրը պետք է լինի հասկանալ, թե վաղվա տրամադրություններն ո՞ւմ կողմն են շարժվում։ Որովհետև ընտրությունները ցույց են տալիս, թե հասարակությունն ինչպիսին էր երեկ, իսկ քաղաքականությունը որոշվում է նրանով, թե հասարակությունն ինչպիսին է դառնալու վաղը։
Հետևաբար, ընդդիմության ռազմավարական խնդիրը պետք է լինի ոչ միայն գործող իշխանության լեգիտիմությունը վիճարկելը, այլև սեփական լեգիտիմությունը կառուցելը և վաղվա մեծամասնությունը ձևավորելը։ Իշխանությունները սովորաբար չեն ընկնում այն պահին, երբ կորցնում են իրենց լեգիտիմության մի մասը։ Նրանք ընկնում են այն պահին, երբ հասարակության աչքի առաջ հայտնվում է ավելի վստահելի, կենսունակ և լեգիտիմ այլընտրանք։
Եվ վերջում՝ ամենակարևոր միտքը։ Եթե ընդդիմությունը համոզված է, որ ընտրությունները լեգիտիմ չեն եղել, ապա նրա խնդիրը դա անվերջ կրկնելը չէ։ Դա արդեն ասել է։ Նրա խնդիրը հիմա շատ ավելի բարդ է։ Պետք է ապացուցի, որ այն հարյուր հազարավոր քաղաքացիները, որոնք քվեարկել են փոփոխության օգտին, ոչ թե պարտված մեծամասնություն են, այլ ձևավորվող և ինքնավստահ մեծամասնություն։ Որովհետև ընտրությունները ցույց տվեցին, թե Հայաստանն ինչպիսին էր հունիսի 7-ին՝ չոր թվերի մակարդակում, բայց ոչ խորքում։ Սակայն քաղաքական գլխավոր հարցը դա չէ։ Գլխավոր հարցն այն է, թե Հայաստանն ինչպիսին է լինելու հունիսի 7-ից հետո։
P.S. Պատմությունը սովորաբար չի պատկանում երեկվա հաղթողներին։ Պատմությունը պատկանում է վաղվա մեծամասնությանը։ Պահպանեք, սնեք, հոգ տարեք, կոմունիկացվեք միմյանց հետ։
Դուք խորքային մեծամասնություն եք, նրանք՝ թվային»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>