Խորհրդարանական վերջին ընտրություննե՞ր, թե՞ վերջին խորհրդարանական ընտրություններ «Արհեստական բարոյականություն» կամ ո՞նց է ավելի ճիշտ բնութագրել Հայատանում ձևավորված մթնոլորտը Արմեն Աշոտյանի սկանդալային բացահայտումը. Փաշինյանի սահմանադրական ծուղակը․ ի՞նչ է թաքնված նոր նախագծի հետևում
ՄԵՂԱԴՐԱՆՔԻՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՆԱՑԵԼ, ԲԱՅՑ ԿԱԼԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ Այս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղար Ինձ կալանավորելու լուրից ուրախացողներին հիասթափություն է սպասում. ոչ մի բանի չեք հասնելու. Դավիթ Համբարձումյան Ի՞նչ է սպասվում Պուտին-Փաշինյան հանդիպումից. ապոկալիպսի՞ս Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությանը և Հայաստանում ռուսական ռազմաբազային վերաբերող հարցեր. Պեսկով Դատախազն այդպես էլ չգտավ պետական գաղտնիքը. ինչո՞ւ դատը շարունակվում ԴՌՆՓԱԿ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի թիմակիցները ԴՌՆՓԱԿ դատարանի մոտ են Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ և հորինովի «մեղադրանքով» դռնփակ «դատական» նիստն է Պատերազմ Արցախում
Խորհրդարանական վերջին ընտրություննե՞ր, թե՞ վերջին խորհրդարանական ընտրություններ Դավիթ Համբարձումյանի գործը լուծվել է ընդամենը 40 օրում, այսինքն՝ միջինից 14 անգամ ավելի արագ. Մելիքյան Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալ Նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին մեղադրանք է ներկայացվել ՆԳՆ-ից մանրամասներ են հայտնում Երևանում «Range Rover»-ի հրդեհից ՄԵՂԱԴՐԱՆՔԻՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՆԱՑԵԼ, ԲԱՅՑ ԿԱԼԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ «Արհեստական բարոյականություն» կամ ո՞նց է ավելի ճիշտ բնութագրել Հայատանում ձևավորված մթնոլորտը Այս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ Արմեն Աշոտյանի սկանդալային բացահայտումը. Փաշինյանի սահմանադրական ծուղակը․ ի՞նչ է թաքնված նոր նախագծի հետևում Իշխանությունը հարցը լուծեց դատարանի միջոցով. Աբրահամյանը՝ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղար Երեւանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել նրա 4 դասընկերները Ադրբեջանի ոստիկանությունը վրացի ուխտավորներին թույլ չի տվել մտնել Կուրմուխի Սուրբ Գևորգ եկեղեցի Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության տոնն է Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով․ «Ժողովուրդ» Ինձ կալանավորելու լուրից ուրախացողներին հիասթափություն է սպասում. ոչ մի բանի չեք հասնելու. Դավիթ Համբարձումյան Փաշինյանը դարակազմիկ հերթական սուտն է հորինել Ավինյանը չի ցանկացել անգամ լսել Կատվալյանին․ ենթադրյալ կոռուպցիոն «գործարքում» լինելու պատճառով ազատել է թաղապետին «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» 46 իրավապաշտպան կազմակերպություն կոչ է արել մերժել Ադրբեջանի՝ ԵԱՀԿ-ն նախագահելու հայտը Ի՞նչ է սպասվում Պուտին-Փաշինյան հանդիպումից. ապոկալիպսի՞ս Արդարությունը ոնց որ մահամերձ է. Ռոբերտ Քոչարյան Նախագծի սկիզբը ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական. սա Վարդան Պողոսյանն է ասել. ես ավելացնելու բան չունեմ. Սերժ Սարգսյան Ռոբերտ Քոչարյանին թույլատրվեց էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ գործի նյութերին Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ 14–15 տարեկանների համար. Գալստյան Միջազգային ուշադրության կիզակետում է հայտնվում Հայաստանը՝ որպես 60.000 ընտրողի ձայն գողացած. Իվետա Տոնոյան Սկում ենք. արդյունաբերության անկման խորացում, ծառայությունների աճի դանդաղում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Լռեցնելու և հասարակությանն ահաբեկելու դասական բռնատիրական դրսևորում

Քաղաքագետ, ԵՊՀ դասախոս Ալեն Ղևոնդյանի դեմ փաշինյանական հեռացող իշխանության ռեպրեսիվ մարմինների այսօրվա կիրառած քաղաքական հալածանքը, որին նրանք փորձում են քրեական փաթեթավորում տալ, բռնատիրական ռեժիմներին բնորոշ դրսևորում է: 
Մարդու դեմ քրեական գործ են հարուցել, սահմանափակել են խոսքի ու հավաքների մասնակցելու ազատությունը... բացառապես ֆեյսբուքյան գրառման համար, որի բովանդակությունը ինչ-որ մեկը գնահատել է «սահմանադրական կարգը տապալելուն» նպատակամղված խոսք: 
Այդ հրապարակման լուսանկարը դուք տեսնում եք: Այստեղ ոչ մի նման արտահայտություն չկա, ինչն ակնհայտ է: «Կոշտ գործիքակազմը» (քաղաքական ու քաղաքագիտական առումներով) ոչ մի կերպ չի կարող մեկնաբանվել որպես «սահմանադրական կարգի» դեմ ուղղված: Դա ակնհայտ է տարրական դատողունակություն ունեցող յուրաքանչյուրին: 
Քաղաքագետը, հավանաբար ու բնականաբար, նկատի է ունեցել իշխանությունների վրա ճնշում գործադրելու այնպիսի սահմանադրական և օրինական եղանակներ, ինչպիսիք են համընդհանուր գործադուլը, պիկետները, քաղաքացիական համատարած անհնազանդությունը և այլն:
Հաստատ նկատի չի ունեցել ռազմականացված պահպանության տակ գտնվող պետական ռազմավարական նշանակության հաստատություն («Հանրային ռադիո») բռնի ներխուժելու, պետական գույքը միտումնավոր վնասելու՝ դռներ ջարդելու, ուղիղ եթեր պահանջելու գործողություններ, ինչպիսիք իրենց թույլ են տվել ոմանք, ավելի քան 8 տարի առաջ: Գիտեք, թե՝ ով (ովքեր):
Իսկ այն, ինչ կատարվել է Ալեն Ղևոնդյանի դեմ փաշինյանական իշխանության ռեպրեսիվ մարմինների կողմից, դա հանրորեն ակտիվ մարդուն լռեցնելու, ավելին՝ հանրությանն ահաբեկելու դասական բռնատիրական դրսևորում է: Սա ձեզ կարող է բացատրել դեռևս չձերբակալված ու սահմանափակումների տակ չդրված ցանկացած նորմալ քաղաքագետ: 

Ի դեպ, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ալեն Ղևոնդյանի պես տղերքի նկատմամբ բռնաճնշումը ռեժիմի կողմից լայն առումով փորձ է լուծել ձիգ հասարակության ապաքաղաքականացման, մարգինալացման, նոմինալացման, հիասթափեցման և քաղաքական վնասազերծման հարցը։ Քաղաքագիտության հետ պրոբլեմ ունենալը լավ բանի չի բերելու, իմացեք: Ալեն ջան, պի՛նդ»:

...Մեր կողմից նկատենք. գիտե՞ք, այսպես որ գնա, կմնա, թերևս սպասել այն օրվանը, երբ պաշտոնական Բրյուսելն ու Հայաստանում Եվրամիության ներկայացուցիչը ջերմորեն կողջունեն մեր երկրում այլախոհների առաջին զանգվածային գնդակահարությունները, իսկ Ֆոն դեր Լայենն ու Մակրոնը կժամանեն Երևան, որպեսզի անձամբ մասնակցեն առաջին համակենտրոնացման ճամբարի պաշտոնական բացման արարողությանը: 
 
   

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>