Արեքնազ Մանուկյանը դուրս եկավ ՔԿ-ից
Արեգնազ Մանուկյանն այս պահին մեղադրյալի կարգավիճակ չունի:
«Մեր բնակարանում իրականացված խուզարկությունն անօրինական էր, որովհետև «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ լինելուց բացի, ԲՀԿ-ի պատգամավորի թեկնածու եմ, հետևաբար ԿԸՀ-ն պետք է թույլտվություն տար դրա համար»,- ասաց Մանուկյանը ՀՀ քննչական կոմիտեից դուրս գալուց հետո։
Նրա հեռախոսն առգրավված է։ Մանուկյանը ստորագրություն է տվել նախաքննական գաղտնիք չհրապարակելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ առավոտյան հայտնել էինք, որ ՔԿ-ն խուզարկություն է իրականացնում Արեգնազ Մանուկյանի բնակարանում:
Մանրամասները` տեսանյութում

