Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Կիպրոսին 1։1, իսկ Արցախը չի մոռացվել Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան
«ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պատերազմ Արցախում
Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված է եղել հետ կանգնել որոշումից․ «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել, հեռանալ․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ստեփանավանցիները վրդովված են «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ․ «Հրապարակ» Անվտանգային համակարգը փոխում ես թեյի բաժակով. Ռուբեն Մելքոնյան Հարձակում 2–րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա. «Շևրոլե»–ի վարորդը թքել է նրա վրա, քաշքոց է սկսվել (վիդեո) Երևանում բացվեց «Ձայներ մոռացության դեմ. զանգվածային հանցագործությունների զոհերը անպատժելիության դարաշրջանում» համաժողովը ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում. Աբրահամյան Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Կիպրոսին 1։1, իսկ Արցախը չի մոռացվել Թիվ 22 ավտոբուսի վարորդը վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է, ապա վթարի ենթարկվել «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է Իրանը սպառնալիք կհամարի ցանկացած տարածք, որտեղից օդ են բարձրանում ամերիկյան ինքնաթիռները. Ռեզաի Զախարովան «հորինվածք» է անվանել Հայաստանի հարցումներին ի պատասխան ՀԱՊԿ-ի լռության մասին Սիմոնյանի խոսքերը Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Ընդդիմության գլխավոր սխալը կլինի Փաշինյանի առաջարկին սպասելը և հետո միայն որոշելը, թե ինչպես արձագանքել դրան ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան Ընդդիմադիրները պատմական առաքելություն ունեն. Քրիստինե Վարդանյան Խոսել եմ Ադրբեջանի կողմից ՀՀ–ին պարտադրվող նոր սահմանադրության, արցախցիների խնդիրների մասին. Լևոն Քոչարյանը՝ ՄԱԿ–ում Սրբուհի Գալյանը և Աննա Վարդապետյանը բացարձակ անպատասխանատու ու ցինիկ վերաբերմունք են դրսևորում. Աննա Կոստանյան

Փաշինյանը կրակեց ինքն իր ոտքին․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը «Կարճ ասած» հաղորդաշարում նկատում է. «Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքից դժգոհ են բոլորը։ Դժգոհ ենք Հայաստանում բնակվողներս, հայ ժողովուրդը։ Ինչո՞ւ ենք դժգոհ։ Որովհետև կեղծվել են․ այս արդյունքները չեն արտացոլում իրական պատկերը, հանրային տրամադրությունը։ Եվ քանի որ ժողովրդի ձայնը կեղծվել է, ուրեմն շարունակելու է մնալ ներքին պառակտվածությունը, ատելության մթնոլորտը, չի լինելու համերաշխություն։ Բացառված է։

Ընտրությունը համարվում է կեղծված, եթե կեղծիքներն ազդում են արդյունքների վրա։ Փաստացի՝ ԲՀԿ-ից խլել են ձայներ, և չի մտել խորհրդարան։ Հիմա տեղի է ունենում վերահաշվարկ, քվեները ավելանում են։ Բայց այս պահի դրությամբ՝ նրանից գողացվել են ձայներ, այսինքն՝ մանդատներ։ Ընտրությունները համարվում են կեղծված, եթե կա ընտրողների զանգվածային կաշառում․ դա եղել է կառավարության որոշումներով։ Բոլոր գործիքները, որոնք համարվում են ընտրակեղծիք, մեզ մոտ եղել է՝ և՛ ընտրողների ահաբեկում, քվեարկության գաղտնիության խախտում, ընդդիմադիրների համակարգային ճնշում, ոչ հավասար պայմաններ, վարչական ռեսուրսի օգտագործում և այլն։ 3 ամենից խոշոր ընդդիմադիր ուժերի ղեկավարները այս պահին դատական պրոցեսների մեջ են։ Գագիկ Ծառուկյանի վրա թազա գործ է կարվել, Ռոբերտ Քոչարյանը 18 թվից է շինծու քրեական հետապնդումներով անցնում, Սամվել Կարապետյանն առհասարակ տնակին կալանքի տակ է։ Սա չտեսնված է։ Ու էդքան բռնաճնշումներից հետո ասում էթ, թե՝ կրեցի։ Ո՞ւմ ես կրել, ոչ մեկին էլ չես կրել․ ո՞նց ես կրել։ Ընտրական գործընթացը չի արտահայտել ժողովրդի ազատ կամքը։ Եվ բնական է, որ հանրությունը դժգոհ է արդյունքներից։

Ընտրությունների արդյուքններից դժգոհ է իշխանությունը․ երևի որովհետև չի կարողացել կեղծել այնքան, որ 50+ տոկոս հավաքի․ դա իրեն գլխացավանք է։ Խորհրդարանում նա արդեն ունենալու է սահմանափակ հնարավորություն։ Ոչ առանց կատակի ասեմ, որ ընդդիմության հետ քաշքշուկներից էլ են արդեն խուսափելու, որովհետև քանակական տարբերությունն էլ շատ չէ։ Բայց էնպես չէ, թե շատ տխուր են, չէ՞ որ էլի որոշ ժամանակով երկարաձգեց իշխանությունը։

Ընտրությունների արդյունքներից չի կարող գոհ լինել մեր հարևան Իրանը, որովհետև Հայաստանում մնալու է այն իշխանությունը, որը իր թշնամի ԱՄՆ-ին, ում հետ հենց այսօր պատերազմի մեջ է, ռմբակոծություններ են, բերում է իր քթի տակ։

Ընտրությունների արդյունքից չի կարող գոհ լինել ՌԴ-ն, որովհետև որպես վստահելի գործընկեր չի դիտարկում Փաշինյանի կառավարությանը, բայց նաև չի ուզում բարեկամական հայ ժողովրդին որպես թշնամի վերաբերել․ Փաշինյանենք ստիպում են դա անել։ ՌԴ-ն դժգոհ է արդյունքներից, որովհետև շատ բացահայտ ԵՄ-ն, ԱՄՆ-ն միջամտել են, խառնվել մեր երկրի ներքին գործերին։ Երեկ էր Թրամփն ասում, որ աջակցել է Նիկոլի հաղթանակին։

Ընտրությունների արդյունքներից դժգոհ է նաև ԵՄ-ն․ իհարկե՝ շնորհավորում են Նիկոլին, բայց իրենք էլ են տեսնում՝ այնքան կեղծիքներ են եղել, որ չեն կարողանում աչք փակել։ Միջազգային դիտորդական առաքելությունը արձանագրում է, որ քարոզարշավն աչքի է ընկել պառակտող հռետորաբանությամբ (հասկանում ենք՝ ում հռետորաբանությունն էր դա), ընդդիմության թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ բազմաթիվ քրեական վարույթներով, պետական ռեսուրսը Փաշինյանի հանրահավաքին տանելով, ԵՄ և ԱՄՆ նշանավոր առաջնորդների՝ Նիկոլին հրապարակային աջակցությամբ, ինչը արտաքին ներգրավվածություն է։ Փաշինյանը կիրառել է վիրավորական և հրահրող արտահայտություններ, սպառնացել է ընդդիմադիր թեկնածուներին, կառավարությունը սոցիալական աջակցություն է տրամադրել և այլն։ Նրանք այս ամենն արձանագրում են և նաև չեն կարող չտեսնել, որ ԵՄ քաղաքականությունը, որ Նիկոլի միջոցով իրականացվում է, հայ ժողովրդի հավանությունը չունի, կարող են կեղծիքով պարտադրել։

Ընտրությունների արդյունքներից դժգոհ է Ալիևը, որովհետև, փաստացի, նա պարտադրել է սրանց նոր սահմանադրություն, բայց Նիկոլը բավարար ձայներ չունի հրամանը կատարելու համար։ Բայց Ալիևը նաև ոգևորված է ընտրությունների արդյունքներով, որովհետև քանի դեռ Հայաստանում Նիկոլն է մնում, զիջումները երաշխավորված են։

Ինչպես արդեն նշեցի, Նիկոլ Փաշինյանը, գողանալով ժողովրդի քվեն և իշխանությունը, հայտնվում է մեծ գլխացավանքի մեջ․ Հայաստանին ու հատկապես նրա կառավարությանը սպասվում են մի քանի ճգնաժամեր։ Իհարկե՝ իր կառավարության մասով կասեի՝ թքած, բայց խոսքը մեր պետության և ժողովրդի մասին է․ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու պատճառով մեզ սպասում է՝ սոցիալական և տնտեսական ճգնաժամ, էներգետիկ ճգնաժամ, քաղաքական-պառլամենտական ճգնաժամ, ներհանրային ճգնաժամ, որովհետև քաղաքացիների կեսից ավելին Փաշինյանին չի ընդունում, ճգնաժամ Իրանի հետ, որը կարող է տեղի ունենալ այդ ԹՐԻՓՓ կոչվածի հիմքում առաջին քարը դնելիս։

Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակ վատանալու են, ՌԴ պատժամիջոցները հայկական արտադրանքի և այն ամենի, ինչի կախում ունենք, սաստկանալու են։ Եվ այստեղ ուզում եմ շեշտել՝ դա, վստահաբար, կախված չէ Հայաստանում ընդդիմության հետ, տա պայմանավորված է Փաշինյանի արևմտյան խաղերով։ Նրանք ասում են՝ մենք չենք թույլ տա մեր հաշվին գնաք ԵՄ․ ասում են՝ արագ կողմնորոշվեք՝ գնո՞ւմ եք, թե մնում եք։

Եվրամիությունը ընդամենը 50 մլն դոլար է խոստացել հայկական չարտահանվող բերքի կորուստներ փակելու համար, ինչը չնչին գումար է, միլիարդ դոլարի արտահանում ունենք։ Փորձելու է ուրիշ ձև փոխհատուցել․ որտեղի՞ց է ճարելու․ նա միայն կարողանում է հարկ ու տուրքեր ավելացնել ժողովրդի վրա ու վարկեր վերցնել։ Հարկ և պարտք, ուրիշ ձև չգիտի։ Եվրոպան սիրուն աչքերի համար ոչ մեկի փող չի տալիս։ Հենա Ուկրաինային տալիս են ու ասում՝ աա առ՝ պատերզմիր Ռուսաստանի դեմ։ Որ օրը պատերազմը դադարեց, էլ չի տալու փող։ Ինքը փող չի տալու, որ լավ ապրենք, տալու է՝ Ռուսաստանի նկատմամբ թշնամանալու և պատերազմելու համար։ Պետք է նստենք-նայենք ոնց է Նիկոլը մեզ պատերազմի մեջ մտցնում կայսրության հետ, թեկուզ՝ ԵՄ փողերով։ Էդ ա՞ մեր ուզածը։

Վերադառնալով գյուղմթերքի համար իբր փոխհատուցելուն, եթե անգամ ողջ գյուղմթերքի համար փոխհատուցում տա, ինչը անհնար է, բայց դա ընդամենը չնչին է լինելու մյուս վնասների դիմաց․ իսկ ի՞նչ են անելու հոսանքի ու գազի հետ․ չէ՞ որ ատոմակայանը լիցքավորվում է ՌԴ կողմից, չէ՞ որ գազը Ռուսաստանն է տալիս, չէ՞ որ միլիոնավոր հայեր են ապրում ու աշխատում ՌԴ-ում։ Միայն 4 մլրդ դոլար տրանսֆերտ ենք ստանում, դա՞ ինչպես են փոխհատուցելու։ Իսկ ցորենի՞ համար, որ ամբողջովին ՌԴ-ից է ներկրվողը, իսկ հեղուկ գա՞զը, բենզի՞նը։ Այսինքն, կարող է Եվրոպան քեզ փող տա, չնայած չի տա, միայն այս տարի՝ մի քի․ կարող է այդ փողը ձեռքդ ունենաս, իսկ այս խնդիրները չկարողանաս լուծել։ Էներգետիկ խնդիրները այսօր ԵՄ-ն էլ ունի։

Նիկոլ Փաշինյանը գործունեության 8 տարում բերել է բոլոր տեսակի ճգնաժամեր, առանձին— առանձին․ պատերազմ էլ է բերել, ներքին ճգնաժամ էլ է բերել, գործընկերների հետ ճգնաժամ էլ է բերել, բայց հիմա բոլորը միասին է բերում, և դրան ավելանալու է տնտեսականը։ Այդ ճգնաժամերը բոլորը վերաբերել են որոշակի թվով մարդկանց, շատ կամ քիչ։ Պատերազմը  չի վերաբերել բոլորին, ազգային խնդիրներն ու եկեղեցին անգամ մի հատվածի է վերաբերել։ Անգամ գյուղարտադրանքի արտահանման սահմանափակումը այժմ մի հատվածի է վերաբերում։ Բայց հիմա, արդեն, բերելու է տնտեսական ու էներգետիկ ճգնաժամեր, որոնք վերաբերելու են բոլորիս։

Կարճ ասած՝ Նիկոլը մտածում է միայն իր մասին և արեց ամեն ինչ, որ վերընտրվի, միայն իր համար լավ լինի։ Նրա վերընտրվելով՝ երկիրը, ժողովուրդը մտնելու են խորը ճգնաժամերի, դեպրեսիայի մեջ։ Էն որ ասում էին՝ Հայաստանի համար այս մարդու իշխանությունը սպառնալիք է, մի մասով ապացուցել է, մնացած մասով՝ շուտով կապացուցի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>