Երանելի են նրանք, ովքեր իրենց Հայրենիքը չեն վաճառել ո՛չ ոսկու, ո՛չ արծաթի, ո՛չ էլ ծնկաչոք ապրելու իրավունքի դիմաց. Աբովյան
Ես երջանիկ եմ և հպարտ մեր ժողովրդով։
Դուք նույնիսկ չեք պատկերացնում ինչ բարի, ուժեղ, հզոր, խելացի և հայրենասեր եք»,- նշել է ԲՀԿ պատգամավորության թեկնածու Արման Աբովյանը։
Նա շարունակել է.
«Երանելի են նրանք, ովքեր իրենց պատիվը ոսկու հետ չեն փոխանակել։
Երանելի են նրանք, ովքեր իրենց ազատությունը նվաստացման հետ չեն փոխանակել։
Երանելի են նրանք, ովքեր իրենց հոգին չեն փոխանակել մի բուռ արծաթի հետ։
Երանելի են նրանք, ովքեր իրենց Հայրենիքը չեն վաճառել ո՛չ ոսկու, ո՛չ արծաթի, ո՛չ էլ ծնկաչոք ապրելու իրավունքի դիմաց»։

