Խնդիրը մանդատ վերցնել կամ չվերցնելը չէ, խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է. Սերժ Սարգսյան
«Քաղաքական այն ուժերը, որոնք անցել են խորհրդարան, ում սատարել է մեր ժողովուրդը, նրանք պետք է որոշում կայացնեն, և մենք պետք է բոլորս ենթարկվենք այդ որոշմանը»,-Հակակոռուպցիոն դատարանում նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ըստ նրա, այդ ուժերը շատ տարբերակներ չունեն՝ կամ վեցնում են մանդատները, գնում են խորհրդրան, կամ հրաժարվում են մանդատներից. «Այդ երկու ելքերի մեջ կան և առավելություններ, կան և բացասական կողմեր, բայց խնդիրը ձև ընտրելը չէ, խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է։ Երկու ձևով էլ կարելի է հասնել հաջողություն։
Փողոցը միշտ էլ օգտակար է»։
Հարցին՝ հնարավո՞ր է փուլում իրավիճակ փոխել, ՀՀ երրորդ նախագահն ասաց. «Կախված է այն ուժերից, որոնք մեր ժողովրդի կողմից ստացել են բավականին մեծ սատարում։
«ՀՀԿ-ն պատարստ է մշտապես սատարել այն քաղաքական ուժերին, որոնք ստացել են մեր ժողովրդի քվեն բավականին մեծ չափերով»։
Ըստ ՀՀ երկրորդ նախագահի, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ նախընտրական փուլում, քվեարկության փուլում տեղի են ունեցել մասսայական խախտոմներ. «Եթե 2017 թվականին անցկացվեին նման ընտրություններ, եվրոպացի դիտորդներն անպայման կարձանագրեին հետևյալ նախադասությունը՝ նախընտրական փուլում, քվեարկության օրը ընտրություններն անցել են համատարած խախտումներով։ Չեմ ակնկալում, որ հիմա դիտորդները նման արձանագրում կանեն հասկանալի պատճառով. նախանտրական փուլում իրենց քաղաքական ղեկավարներն ամբողջությամբ սատարում են հայտնել այսօրվա իշխանություններին, կարծում եմ, դա այդ մարդկանց կկաշկանդի»։
Սերժ Սարգսյանը վստահ է՝ վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ն կստանա մադնատներ, իսկ եթե չէ, ապա անհասկանալի կլինի։
Աղբյուրը` Panorama.am

