Հայաստանում ընտրություններն անցկացվել են աննախադեպ ճնշումների ներքո. Զախարովա
Հայաստանում ընտրություններն անցել են ընդդիմության վրա աննախադեպ ճնշման և արևմտյան երկրների միջամտության ներքո։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Աննախադեպ ճնշում ընդդիմության նկատմամբ։ Մի կողմից, դա այն է, որը հստակորեն իրականացվում էր որպես իշխանության հայեցակարգ։
Եվ Արևմուտքի միջամտությունը, իմ կարծիքով, աննախադեպ է այս տարածաշրջանի համար ընտրական գործընթացների համատեքստում», - ասել է նա «Սպուտնիկ» ռադիոյի եթերում։

