Արդյո՞ք Պուտինը պատրաստվում է շնորհավորել Փաշինյանին
Ռուսաստանը նախընտրում է սպասել Հայաստանում քվեարկության պաշտոնական արդյունքներին, նախքան Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորել։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կարևոր է սպասել վերջնական պաշտոնական արդյունքների։ Գիտեք, որ այնտեղ կային շատ անորոշ պահեր, մենք տեսանք ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին բազմաթիվ հաղորդագրություններ, ուստի նախընտրում ենք սպասել որոշ պաշտոնական եզրակացությունների»,-հայտարարել է Պեսկովը՝ բացատրելով, թե ինչու Կրեմլը չի շտապի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, ով հայտարարել է իր հաղթանակի մասին։
Աղբյուրը` Panorama.am

