Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Ընտրությունները խուժանավարի կեղծեցին. Արման Աբովյան Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում
27
Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում. Ավետիք Չալաբյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անդրադարձը՝ բանտից Երեք հոգի այրվել են վթարված ավտոմեքենայի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հաղորդում Հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ դրվի. Ստեփան Դանիելյան Գագիկ Ծառուկյանի 12 ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվեց Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան. «Ռիա Նովոստի» «Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ». Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ) Մենք ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Քաղաքական բանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննվում է Պատերազմ Արցախում
Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին (տեսանյութ) Քաղաքականությունը գնահատվում է ոչ թե տպավորություններով, այլ արդյունքով. Արփինե Հովհաննիսյան Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում. Ավետիք Չալաբյան Ավինյանի գրոհը Փաշինյանի ընտրազանգվածի վրա. փողոցային առևտրականներից 6 տոննա ապրանք է առգրավվել Ավինյանի գլխավորած Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ընկերության օրինական շահերին վնաս պատճառելու համար Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղայի Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինծառայողների թիվը հասել է 624-ի Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անդրադարձը՝ բանտից Երեք հոգի այրվել են վթարված ավտոմեքենայի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հաղորդում Իրանական նավի վրա հարձակումը անպատասխան չի մնա․ Աբբաս Արաղչի Ուկրաինայի ԶՈւ-ն Կասպից ծովում հարվածել է իրանական տանկերին,կան զոհեր և վիրավորներ Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ դրվի. Ստեփան Դանիելյան Ընտրությունները խուժանավարի կեղծեցին. Արման Աբովյան Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում «Գործ ունենք այս դեպքում ընտրովի արդարադատության հետ. սխալ են արել, որ քրեական հետապնդում են սկսել». Արայիկ Պապիկյան Կապիտալ ծախսերը «սառեցրել» են Աննորմալություն է ու ազգային ամոթ, որ այսօր երկրի ինտելեկտուալ և առաջադիմական ռեսուրսը կուտակվել ու խտացել է բանտերում Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվել Գագիկ Ծառուկյանի 12 ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվեց 17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակել Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան. «Ռիա Նովոստի» Նիկոլը շուտով մեզ կտա իրեն հեռացնելու տրիգերը, Ալենին կամ մյուսին փոխելով հարց չի լուծվում. Լևոն Զուրաբյան Չնայած քաղաքական ռեպրեսիաներին, «մայր Հայաստանի» ավագանիները հետամուտ են երևանցիների խնդիրներին, քաղաքացիների ահազանգերին Հրաժարվելու եմ պատգամավորի աշխատավարձից, իսկ խմբակցությունը հրաժարվելու է պարգևավճարներից․ Նարեկ Կարապետյան «Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ». Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց Արման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿ

Մենք չենք պատրաստվում հաշտվել կատարվածի հետ․ «Միասնության թևեր» կուսակցություն

«Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«2026թ. հունիսի 7-ին Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները պատմական էին հայոց պետականության, մեր ազգային ինքնության ու աշխարհասփյուռ հայ ժողովրդի ճակատագրի համար:

Ընտրական գործընթացը հենց սկզբից ուղեկցվեց իշխանության կողմից վարչական ռեսուրսի աննախադեպ չարաշահմամբ:

Գործում էր համակարգված սխեմա` բարձրագույն իշխանության քարոզարշավի պատասխանատու ներկայացուցիչներ, այդ թվում` համայնքապետերը քաղաքացիներին համատարած ենթարկում էին պարտադրանքի ու վախի: Ստիպում էին չգնալ մեզ հետ հանդիպումների, վախեցնում, որ աշխատանքից կհեռացնեն ընտանիքի անդամին: Բազմաթիվ էին դեպքերը, երբ ըստ քաղաքացիների` իշխանությունից պահանջել են լուսանկարել քվեաթերթիկը և հետո ապացուցել, որ քվեարկել են իշխանության օգտին:

Քաղաքացիներից համատարած պահանջում էին ներկայանալ իշխանության հավաքներին` սպառնալով ազատել աշխատանքից, ենթարկել հարկային տուգանքների և այլն: Մենք անգամ հրապարակեցինք այս փաստերն ապացուցող ձայնագրություններ, երբ մանկապարտեզի տնօրեններին են պարտադրում, բայց որևէ արձագանք իրավապահ մարմիններից չենք ունեցել:

Ամբողջ քարոզարշավն, իշխանության հրահրմամբ, ուղեկցվեց վիրավորանքներով ու ատելության խոսքով, որի արդյունքում քաղաքացին հնարավորություն չունեցավ հասկանալու և գնահատելու բովանդակային ծրագրեր:

Այս ընտրությունները նաև աչքի ընկան նրանով, որ տեղի ունեցան բացահայտ միջամտություններ օտար պետություններից` Բաքվից, Անկարայից, Բրյուսելից, Վաշինգտոնից ու Մոսկվայից:

Արդյունքում` հայ ժողովրդին միավորելու փոխարեն, այս ընտրություններն առավել խորացրեցին պառակտումը, մարդկանց մեջ առավել տարածեցին անհանդուրժողականությունը: Ամենամեծ խնդիրն այս պայմաններում ՔՊ իշխանության վերարտադրությունն է` հակահայ քաղաքականությամբ:

Մենք համոզված ենք, որ իշխանական կուսակցությունն իրականում չի ստացել այն աջակցությունը, որ ինքն իրեն վերագրում է պաշտոնական արդյունքներով։ Մենք համոզված ենք, որ «Միասնության թևերի» օգտին քաղաքացիների քվեները կեղծված են:

Հետևաբար, մենք կտրականապես մերժում ենք ընտրությունների հայտարարված արդյունքները և համարում ենք ապօրինի, որոնք չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների իրական կամքը։

Մենք նախաձեռնում ենք քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց: Քննարկում ենք ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցը:

Միևնույն ժամանակ, մենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր վստահեցին մեզ: Ժողովրդավարության հիմքը քաղաքացին է, և յուրաքանչյուր քվե արժանի է հարգանքի։

Այս ընտրություններով գողացվել է Հայաստանի քաղաքացու ձայնը, նրա իրավունքը՝ որոշելու իր պետության ապագան։

Մենք չենք պատրաստվում հաշտվել կատարվածի հետ։ Մենք չենք պատրաստվում լռել։ Մենք չենք պատրաստվում հրաժարվել մեր պատասխանատվությունից։

Մեր պայքարը շարունակվում է՝ իրավական, քաղաքական և հանրային բոլոր հնարավոր հարթակներում։

Մինչև վերջ։

Արդարությունը գալու է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>