«Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը
Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Պատերազմ Արցախում
«Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին ...Հետո եկավ Սև կարապը «ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞. եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին». Էդուարդ Շարմազանով Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած» ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը «Ոչ մի դեպքում ՔՊ–ին ձայն չենք տալու». «Նոր դարաշրջանը»՝ Եղեգնաձորում ՔՊ–ին պակասող մեկ մանդատը տալու մասին ՀՀ սահմանը հատած թուրքի չոբանը վերադարձվել է Ադրբեջանին, մինչդեռ ադրբեջանցիները հայերին մորթում են Ինչու է Սերբիայում հաջողվում, իսկ Հայաստանում՝ ոչ Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։

Փաշինյանի գիշերվա ասուլիսի պնդումները ժողովրդավարության, իրավական պետության և սահմանադրականության սկզբունքների կոպտագույն խախտում են

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հանդես է եկել հայտարարությամբ.
«2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների ամփոփման փուլում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից հրավիրված մամուլի ասուլիսը և դրանում հնչած պնդումները հանդիսանում են ժողովրդավարության, իրավական պետության և սահմանադրականության սկզբունքների կոպտագույն խախտում։

Միանշանակ դատապարտելով այս վտանգավոր վարքագիծը՝ անհրաժեշտ է հանրության ուժերի ուշադրությունը հրավիրել մի շարք առանցքային խնդիրների վրա, որոնք փաստում են երկրում ստեղծված անդառնալի իրավիճակի մասին։ ՀՀ իրավապահ մարմնները պարտավոր են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը պաշտոնապես գնահատել որպես իշխանության յուրացման փորձ և Սահմանադրական կարգի տապալում։
Այն պահին, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հասցրել էր մշակել ընդամենը 2005 տեղամասերից մոտ 530-ի քվեարկության արդյունքները, Նիկոլ Փաշինյանը, շրջանցելով պետական օրինական ընթացակարգերը, իրեն հռչակել է ընտրությունների հաղթող, ինչը հանդիսանում է իշխանության բացահայտ յուրացման փորձ։
Որևէ քաղաքական ուժ կամ անհատ իրավունք չունի սեփականացնելու ժողովրդի քվեն և իրեն հռչակելու միանձնյա կառավարություն ձևավորող՝ առանց ընտրական մարմնի վերջնական ու պաշտոնական արդյունքների հրապարակման, իսկ սեփական հաշվարկներին հղում անելը չի կարող փոխարինել պետական ինստիտուտների լեգիտիմ գործառույթներին։
Մինչ պաշտոնական արդյունքների ամփոփումը սեփական հաղթանակի մասին կանխավ հայտարարելը և պնդելը, թե «Քաղաքացիական պայմանագիրն» ավելի շատ ձայներ է ստացել, քան 2021 թվականին, ուղղակի և անթաքույց հոգեբանական ու քաղաքական ճնշում է ԿԸՀ-ի նկատմամբ։ Սրանով գործադիր իշխանության ղեկավարը կանխորոշում է ընտրությունների ելքը՝ հանձնաժողովին դնելով սեփական հայտարարությունները պարտադիր վավերացնելու փաստի առաջ, զրկելով նրան անկախ ու անկողմնակալ գործելու հնարավորությունից և այդպիսով ուղղակի ճնշում գործադրելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նկատմամբ։
Միաժամանակ, խիստ մտահոգիչ և դատապարտելի են ընդդիմադիրներին «բանտ նստեցնելու» վերաբերյալ բացահայտ սպառնալիքները և ընդդիմության առաջնորդներին պատասխանատվության ենթարկելու մասին հայտարարությունները, քանի որ ժողովրդավարական երկրում մեղավորության և պատասխանատվության հարցը որոշում է բացառապես անկախ դատարանը, այլ ոչ թե գործադիրի ղեկավարը՝ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ընդդիմության ստացած ձայները կանխավ «ընտրակաշառք» որակելը բացահայտ վիրավորանք է ընդդիմադիր ուժերին քվեարկած հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների հասցեին։
Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե հետընտրական գործընթացներն ու բողոքի ակցիաները բացառվում են, քանի որ դրանք հնարավոր են «միայն իշխանությունների կողմից ընտրությունների կեղծման դեպքում», հանդիսանում է քաղաքացիների՝ խաղաղ հավաքների և սեփական կամքն արտահայտելու սահմանադրական իրավունքի կոպիտ սահմանափակում։
Իշխանությունը չի կարող լինել սեփական գործողությունների միակ դատավորն ու կանխավ արգելել ընդդիմության իրավական ու քաղաքական քայլերը։ Այս ամենը վկայում է ուղղակի ատելության խոսքի, սպառնալիքների և քաղաքական տեռորի մասին, որը սկիզբ է առել նախընտրական քարոզարշավից դեռ ամիսներ առաջ և միտում ունի շարունակվելու։
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները ևս մեկ անգամ ի ցույց են դնում պետական ինստիտուտների արժեզրկման և երկրում միանձնյա բռնապետական կարգեր հաստատելու վտանգավոր միտումները։
Ստեղծված իրավիճակում հրատապորեն պահանջվում է համապատասխան որոշման ընդունմամբ պատշաճ իրավական ու քաղաքական գնահատականի արժանացնել Նիկոլ Փաշինյանի հակաիրավական հայտարարությունը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջվում է ցուցաբերել բացառիկ սկզբունքայնություն, չտրվել գործադիր իշխանության կողմից հնչող քաղաքական հրահանգներին և իրականացնել ձայների անկախ, թափանցիկ ու օրինական հաշվարկ։
Միևնույն ժամանակ, կոչ է արվում միջազգային դիտորդական առաքելություններին և իրավապաշտպան կազմակերպություններին՝ անհապաղ ու պատշաճ գնահատական տալ բարձրագույն իշխանության կողմից ընտրությունների վերջնական արդյունքների վրա կատարված այս ակնհայտ ու անթաքույց ճնշմանը»։
Փաստաբան` Զարուհի Փոստանջյան
08.06.2026 թվական

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>