«Իրենք շատ լավ գիտեն, թե ինչ հանցանք են գործել»,-Լևոն Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահ և այս ընտրարշավում կուսակցության ցուցակը գլխավորող Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան էջում զետեղել է Փաշինյանի՝ ինքնահռչակման ասուլիսում նրա ու քպ-ականների «հաղթական տեսքն» արտացոլող լուսանկար և գրել. «Սա հաղթած թիմի տեսք չի: Սա ընտրություններում պարտված և զանգվածային բռնություններով և խախտումներով «հաղթանակ» կերտած բանդայի կեցվածք է: Երևում է, որ իրենք շատ լավ գիտեն, թե ինչ հանցանք են գործել»:

