Ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 476 հազար 597 ընտրող՝ 58,97 %. ԿԸՀ
Հայաստանում, նախնական տվյալներով, ընտրական իրավունք ունեցող 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացիներից ԱԺ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 476 հազար 597 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 58,97 %-ը։ Տվյալները հրապարակեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նախնական արդյունքներով, Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 849 հազար 488 քաղաքացիներից ընտրություն կատարել է 496 հազար 643-ը կամ քվեարկելու իրավունք ունեցողների 58,46 տոկոսը։
Արագածոտնի մարզ - 69 հազար 993 ընտրող՝ 61,70 տոկոս
Արարատի մարզ - 131 հազար 819 ընտրող՝ 59,87 տոկոս
Արմավիրի մարզ -126 հազար 302 ընտրող՝ 55,80 տոկոս
Գեղարքունիքի մարզ - 97 հազար 144 ընտրող՝ 54,60 տոկոս
Լոռու մարզ - 124 հազար 983 ընտրող՝ 58,59 տոկոս
Կոտայքի մարզ - 148 հազար 302 ընտրող՝ 61,66 տոկոս
Շիրակի մարզ -115 հազար 249 ընտրող 55,46 տոկոս
Սյունիքի մարզ - 71 հազար 320 ընտրող՝ 66,67 տոկոս
Վայոց Ձորի մարզ - 29 հազար 293 ընտրող՝ 65,63 տոկոս
Տավուշի մարզ - 65 հազար 579 ընտրող՝ 63,40 տոկոս
Քվեարկությունն ավարտվել է 20։00-ին։
Հիշեցնենք, որ ժամը 11։00-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել էր 362 հազար 657-ը կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 14.48%-ը, ժամը 14։00-ի դրությամբ՝ 847 հազար 226 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 33.84 %-ը, ժամը 17։00-ի դրությամբ՝ 1 միլիոն 224 հազար 957ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը։
Հիշեցնենք նաև՝ 2021 թ. հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող 2 մլն 593 հազար 572 քաղաքացիներից ժամը 20։00-ի դրությամբ քվեարկել էին 1 մլն 281 հազար 174 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 49.4 տոկոսը։

