Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան Խայտառակ «ընտրություններ». համատարած ուղղորդումներ, քվեարկության գաղտնիության տոտալ խախտումներ Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի բացահայտումները
ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Մեր պայքարն արդար է ու անսակարկ, իսկ գիտակցումը, որ մտավորականությունը մեզ հետ է` առավել անկոտրում է դարձնում մեր կամքը. Անդրանիկ Թևանյան Բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող համայնքապետը, փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներ ու թեկնածուներ Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան Նախագահ, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով Այս պահին որևէ հստակ ինֆորմացիա չկա, թե երբ նիստը տեղի կունենա․ Արամ Օրբելյան Պատերազմ Արցախում
ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ՏԻՄ «ընտրությունների» մասնակցության արդյունքները Սա խայտառակություն էր. Գոհար Մելոյան Ինչո՞ւ ենք թուրքական մամուլից տեղեկանում Անիի կամրջի վերականգման աշխատանքների ընթացքի մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդին ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ Մարտունու տարածաշրջանում 20 հազար ընտող իրավունք չի ունեցել այս ընտրություններին մասնակցել. Գեղամ Մանուկյան Արթուր Դավթյանն՝ աշխարհի կրկնակի չեմպիոն Ողբերգական ավտովթարի հետևանքով 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է. «Kia»-ի ԱԱԾ աշխատակից վարորդը դեպքի վայրից ճողոպրել է Ողբերգական ավտովթարի հետևանքով մшhшցել է նաև ընտանիքի երեխաներից մեկը ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան Փաշինյանական իշխանության իսկական դեմքը. օրվա կադրը Խայտառակ «ընտրություններ». համատարած ուղղորդումներ, քվեարկության գաղտնիության տոտալ խախտումներ Քվեարկության գաղտնիության խախտման 10 դեպք, ընտրողների ապօրինի վերահսկողության և քարոզչության 3 դեպք. «Անկախ դիտորդ» Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Իրանը հայտարարել է Բանդար-Աբասի վրա ամերիկյան Lucas անօդաչուի ոչնչացման մասին «Հրապարակ»․ Ղեկավարը պիտի մտածի երկրի մասին, գիշերները չքնի, ոչ թե կատակներ անի, ձեռք առնի սրան-նրան Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Ադրբեջանին՝ հրետանային համակարգեր և համատեղ գործարան, Հայաստանին՝ Skyfox-ներ․ Չեխիայի ռազմական «խաղը» Երևանի և Բաքվի միջև Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի բացահայտումները Բեմական փայլ և քաղաքական խառնարան. «Մանկական Եվրատեսիլի» մեծական դեմքերը Նարեն հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հրшզենի գործադրմամբ վիճաբանություն Երևամում Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես» Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կապիտուլացնել ներսից․ Լիլիթ Գալստյան Դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են Արտենիի մշակույթի տան պատին

Իշխանությունների այս սանձարձակ վարքը ոչ թե ուժի, այլ վախի նշան է․ ՀԱԿ հայտարարություն

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Իշխանությունները, ակնհայտորեն վախենալով ժողովրդի ազատ կամարտահայտությունից, դիմում են ծայրահեղ վտանգավոր քայլերի։ Ընտրություններին մեր հայրենակիցների դրսևորած բարձր քաղաքացիական գիտակցությունը և  ակտիվ մասնակցությունը գնահատելով որպես սպառնալիք իրենց ակնկալած արդյունքներին, նրանք անցել են ընտրողներին ահաբեկելու, վախի մթնոլորտ տարածելու և Հայաստան ժամանող մեր հայրենակիցներին բացահայտ քրեական հետապնդումներով սպառնալու ապօրինի գործին։

ՔՊ-ական պաշտոնյաների հակաօրինական, սպառնալից տեսաուղերձները հանցավոր համագործակցությամբ հեռարձակվում են Հանրային հեռուստատեսությամբ։ Ողջ պետական քարոզչամեքենան լծվել է այդ հակապետական գործին։

Իրավական համակարգի կատարյալ դեգրադացիայի մասին է վկայում այն, որ Քննչական կոմիտեն, փոխանակ քրեաիրավական գնահատականի արժանացնելու օրինախախտ պաշտոնյաներին, նրանց ցուցումով հայտարարում է «ստուգումներն ավելացնելու» մասին։ Փաստորեն, պետական իրավապահ մարմինները վերածվել են քաղաքական պատժիչ մահակի՝ ընտրական գործընթացը տապալելու համար։ Սա ոտնձգություն է ժողովրդի իշխանության դեմ։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածն ամրագրում է՝ «Իշխանությունը պատկանում է ժողովրդին»։ Այն, ինչ անում է իշխանությունը հենց այս վայրկյանին, ժողովրդի կողմից իշխանության կազմավորման սահմանադրական սկզբունքի բռնի խաթարումն է և ազատ կամարտահայտման իրավունքի ոչնչացումը։

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Հանրային հեռուստատեսությամբ և ցանկացած այլ հարթակով քաղաքացիների դեմ ուղղված հոգեբանական տեռորն ու ապօրինի քարոզչությունը։

Քննչական կոմիտեի և իրավապահ մարմինների ղեկավարներից՝ հետ կանգնել քաղաքական պատվերներ կատարելուց և հիշել, որ պետական մարմիններին սահմանադրական կարգի տապալման մեջ ներքաշելը ծանրագույն հանցագործություն է, որի համար պատասխանատվությունը լինելու է անհատական ու անխուսափելի։

Միջազգային դիտորդական առաքելություններից՝ անհապաղ արձագանքել վարչական ու պետական ռեսուրսի այս աննախադեպ չարաշահմանը, որը վտանգում է ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը։

Սիրելի՛ քաղաքացիներ,

Իշխանությունների այս սանձարձակ վարքը ոչ թե ուժի, այլ վախի նշան է։ Նրանք վախենում են ձեր քվեից։ Ոչ մի պատժիչ մահակ չի կարող սահմնափակել քաղաքացիների ազատ ընտրելու սահմանադրական անօտարելի իրավունքը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>