Դիմակավnրված անձինք Գյումրիում շրջափակել են «Ուժեղ Հայաստանի» գրասենյակը
Դիմակավորված անձինք Գյումրիում շրջափակել են «Ուժեղ Հայաստանի» գրասենյակը: Այս մասին ահազանգում են կուսակցությունից:
Կուսակցությունից նաև այլ խախտումների մասին են ահազանգում.
«6\27,6\26 ընտրատեղամասերի մոտ ՔՊ-ն քարոզարշավ է անում. ոստիկանությունն անգործության է մատնվել
Նշենք, որ իշխանության օգտին կատարվող խախտումը չի վերացվում՝ անգամ նախազգուշացումներից հետո։ Ոստիկանն ասում է՝ մենք կապ չունենք, մեզ ասել են ավտոմեքենայի հետ կապ չունեք»։
«22\26 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը մտել է քվեախցիկ և իրականացվում է խմբակային քվեարկություն»։
«31/09 տեղամասում պատգամավորության ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը, չլինելով տվյալ տեղամասի ընտրող, եկել ու զրուցում է քաղաքացիների հետ, ինչն ակնհայտ ընտրախախտում է»։
Աղբյուրը` Panorama.am

