Իմ ուզածը մեկն է, որ իմ ժողովուրդը լավ ապրի. Գագիկ Ծառուկյան
«Արդեն մոտ 50 հոգի բերման են ենթարկել ԲՀԿ-ից»,- ընտրատեղամասի դիմաց լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Ըստ նրա, դա արվել է կուսակցության բնականոն գործունեությանը խոչընդոտելու նպատակով։
Գագիկ Ծառուկյանը համոզմունք հայտնեց, որ իշխանություններն արդեն պարտվել են և չեն կարողանալու սահմանադրական մեծամասնություն կազմել, իսկ լրագրողի այն դիտարկմանը, թե Փաշինյանն ասել է, որ 65 տոկոս ձայն են ստանալու, Ծառուկյանը պատասխանեց հումորով․ «Եթե ասելով ա, թող ասի 95 տոկոս»։
ԲՀԿ առաջնորդն ընդգծեց, որ տարիներ շարունակ իշխանությունն իր քաղաքականությունը կառուցել է ստի վրա, ու ինքը վերադարձել է քաղաքականություն դրա դեմն առնելու ու սրտացավությունից դրդված։
Գագիկ Ծառուկյանն իշխանություններին նաև մեղադրեց սխալ տնտեսական քաղաքականություն վարելու մեջ․ «Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ ա սկսում, ըտենց տնտեսություն կզարգանա՞»։
Աղբյուրը` Panorama.am

