Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը Հայ մարմնամարզիկները պատմական նվաճումով են վերադառնում աշխարհի առաջնությունից
Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Պատերազմ Արցախում
Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին ...Հետո եկավ Սև կարապը «ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞. եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին». Էդուարդ Շարմազանով Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած» ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը «Ոչ մի դեպքում ՔՊ–ին ձայն չենք տալու». «Նոր դարաշրջանը»՝ Եղեգնաձորում ՔՊ–ին պակասող մեկ մանդատը տալու մասին ՀՀ սահմանը հատած թուրքի չոբանը վերադարձվել է Ադրբեջանին, մինչդեռ ադրբեջանցիները հայերին մորթում են Ինչու է Սերբիայում հաջողվում, իսկ Հայաստանում՝ ոչ Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ ՀՀ-ում քաղաքական իրավիճակը կարող է փոխվել միայն իշխող ուժի իշխանազրկման պարագայում․ Իշխան Սաղաթելյան

Երբեք մի հարցրեք՝ հնարավոր է, թե անհնար։ Հարցրեք՝ անհրաժեշտ է, թե անհրաժեշտ չէ. Բագրատ Սրբազան

«Ոչ ակնկալել եմ, ոչ սպասել եմ, ոչ էլ որևէ կերպով հույս եմ փայփայել, որ կալանք խափանման միջոցը կփոխվի որևէ այլ միջոցով։ Ինձ համար անընդունելի են բոլոր տարբերակները»,- լրագրողների հետ զրույցում ասել է տնային կալանքի պայմաններում գտնվող  Բագրատ Արքեպիսկոպոս Գայստանյանը։

Հարցին, թե արդյոք մտովի համակերպվել էր կալանքի կարգավիճակի հետ, Սրբազանը պատասխանել է. «Չէի համակերպել, դա իմ պայքարի խրամատն էր»։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ տնային կալանքը պետք է կրի իր փաստաբան Տաթևիկ Սողոյանի բնակարանում, նա նշել է, որ իրենք այդ հասցեն չեն առաջարկել դատարանին։

«Մենք հասցե չենք տվել։ Իրենք էլ հանել են հասցեն նախորդից, և վերջին վայրկյանի որոշում է եղել, թե ուր գնանք»,- ասել է նա՝ հեգնանքով հավելելով. «Ինչպես գիտեք, ես շատ հարստություններ ունեմ, բազմաթիվ բնակարաններ և, ինչպես հայտնի պատմության մեջ ասում է, ագարակներ և այլն, և այլն»։

Խոսելով իր ինքնազգացողության մասին՝ Սրբազանը նշել է, որ իրեն հանգիստ է զգում և ընդգծել, որ իր համար տարածությունն ու ժամանակը երկրորդական նշանակություն ունեն։

«Ինձ համար կարևոր է, թե ես այդ տարածության ու ժամանակի վրա իշխանություն ունեմ, թե չունեմ։ Միշտ ես եմ ստեղծում իմ տարածությունը, իմ ժամանակը»,- ասել է նա։

Անդրադառնալով առաջիկա ընտրություններին՝ Բագրատ Սրբազանը քաղաքացիներին կոչ է արել ակտիվ մասնակցել քվեարկությանը։

«Շատ սիրով, բոլորը թող գնան ընտրության, ժամանակ տրամադրեն։ Սա ոչ միայն ձեր իրավունքի մասին է, այլ նաև պատասխանատվության մասին։ Մի՛ թողեք, որ ուրիշները ձեր կյանքի ուղին գծեն ձեզ համար։ Գնացեք, դուք ձեր որոշումը կայացրեք, ինչպիսին որ ուզում եք»,- նշել է նա։

Լրագրողի հարցին, թե ընտրություններով հնարավոր է արդյոք իշխանափոխություն իրականացնել Հայաստանում, Սրբազանը պատասխանել է. «Երբեք մի հարցրեք՝ հնարավոր է, թե անհնար։ Հարցրեք՝ անհրաժեշտ է, թե անհրաժեշտ չէ։ Անհրաժեշտ է, որ փոխվի»։

Միաժամանակ նա խուսափել է գնահատական տալ իր առաջնորդած շարժման արդյունքներին՝ նշելով, որ այդ թեմային կանդրադառնա ավելի ուշ։

«Հիմա այսօրվա թեման չի։ Հետո առիթ կլինի լայն, երկար կխոսենք ամեն ինչի մասին, թե ինչու չստացվեց կամ ինչ եղավ»,- ասել է նա։

Ապագա հնարավոր զարգացումների և ոստիկանության գործողությունների վերաբերյալ հարցին Սրբազանը պատասխանել է, որ այս պահին առաջնայինը ընտրություններին մասնակցելն է։

«Այս պահին մեզ համար կարևորագույն գործողությունը ընտրության գնալն է և ընտրություն կատարելն է՝ ոչ միայն իրավունքով, այլ նաև պատասխանատվությունը կրելով։ Հետագան ինչպես կընթանա, հաջորդ քայլը ցույց կտա։ Հիմա թող գա ժամանակը, ամեն ինչ իր ժամանակով»,- եզրափակել է Բագրատ Սրբազանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>