ԱԺ ընտրություններ-2026, հունիսի 7, բոլորս դեպի ընտրատեղամասեր, գնա քվեարկելու Ռեժիմի հույսը ոստիկանական տեռորն է. Գյումրիում ՔՊ-ն ձերբակալություններ ու ռեպրեսիաներ է իրականացնում Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
7
ՔՊ-ական իրավախախտը չի ենթարկվում ոստիկանին ու իր քարոզչական ավտոյով ցցվել է ընտրատեղամասի դիմաց Ի՞նչ խախտումների մասին են ահազանգում դիտորդները Ամենայն Հայոց կաթողիկոսը քվեարկում է Անկախ ամեն ինչից՝ Հայաստանում մեկնարկել է ԱԺ ընտրությունների քվեարկությունը «Ամեն ինչ հողին է հավասարվել». Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել. սահմանվել է արտակարգ ռեժիմ Թույլ չտալ Հայաստանի սպանություն Փաշինյանը շանս չունի․ Էրդողանը նրան չի կարող օգնել (տեսանյութ) Փաշինյանի հրամանով «Հանրապետությունը» դիմեց ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար Սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է քարոզարշավ իրականացնող Բարգավաճ Հայաստան և Մայր Հայաստան կուսակցությունների մեր թիմակիցների բազմության մեջ․ Տոնոյան Հրատապ. նիկոլական սադրիչը միկրոավտոբուսով վրաերթի է ենթարկել ԲՀԿ քարոզչական խմբին, կան վիրավորներ. Սոնա Աղեկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՔՊ-ական իրավախախտը չի ենթարկվում ոստիկանին ու իր քարոզչական ավտոյով ցցվել է ընտրատեղամասի դիմաց Երբեք մի հարցրեք՝ հնարավոր է, թե անհնար։ Հարցրեք՝ անհրաժեշտ է, թե անհրաժեշտ չէ. Բագրատ Սրբազան Ի՞նչ խախտումների մասին են ահազանգում դիտորդները Ամենայն Հայոց կաթողիկոսը քվեարկում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է «Սենց չի կարելի». 9/51 տեղամասում քվեարկությունը կաթվածահար է Մեղրիի Մաքսայինի աշխատողը քվեաթերթիկները իր հետ փորձել էր դուրս տանել. Ահազանգ «Թիվ մեկ հոգեխանգարվածի սարսափն ընտրություններին բարձր մասնակցությունն է» ԱԺ ընտրություններ-2026, հունիսի 7, բոլորս դեպի ընտրատեղամասեր, գնա քվեարկելու Անկախ ամեն ինչից՝ Հայաստանում մեկնարկել է ԱԺ ընտրությունների քվեարկությունը Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ պետական ու իրավապահ մարմիններին սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողությունների մեջ ներքաշելու բացահայտ փորձ. ՀԱԿ Ռեժիմի հույսը ոստիկանական տեռորն է. Գյումրիում ՔՊ-ն ձերբակալություններ ու ռեպրեսիաներ է իրականացնում Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան Հայաստանի հավաքականը Ղազախստանի հետ ընկերական խաղում ոչ ոքի խաղաց. 1:1 Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի կոչը բանտից. գնա ընտրության, որ գնան «Ամեն ինչ հողին է հավասարվել». Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել. սահմանվել է արտակարգ ռեժիմ Իրանի քաղաքացիներն աշխատել են դպրոցի շինարարության վրա, բայց չեն վարձատրվել, բողոքում են Ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. իրազեկում ԻՀՊԿ-ն նախազգուշացնում է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին Եթե առաջ Ուրարտուին հավակնում էր Թուրքիան, հիմա հայտ է ներկայացնում նաև Ադրբեջանը. Միքայել Բադալյան Իրանը հարվшծներ է հաuցրել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին, ԱՄՆ-ից էլ հայտնել են՝ խngել է իրանական չորս ԱԹU Արմեն Աշոտյանը էլի քաղբանտարկյալ է. նա կալանավորվեց մեկ ամսով ԵՄ սցենարը տապալվեց, վերջնական խոսքն ընտրողներինն է Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրատվամիջոցի դեմ ոտնձգության զարհուրելի փաստը. ՀԺՄ Ազատություն Անդրանիկ Թևանյանին. Միացի՛ր, որ փոխենք Դատախազությունը «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար դիմել է ԿԸՀ

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում  է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այսօր ժամը 11։00-ին կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում, իսկ Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։

Ըստ ավանդության՝ Խոր Վիրապում բանտարկությունից դուրս գալուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է տեսնում, ուր Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից և ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ՝ (գրաբար) իջավ Միածինը:

Ս. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվում է Սուրբ Էջմիածնի՝ Աստվածածնին նվիրված Կաթողիկե մայր տաճարը: Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սուրբ Սեղանը: Էջմիածնի կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցել են նաև Տրդատ թագավորը և Աշխեն թագուհին:

Ըստ Մաղաքիա պատրիարք Օրմանյանի «Ծիսական բառարան»-ի՝ «կաթողիկե»` նշանակում է աթոռանիստ մայր եկեղեցի, և այս անունը հատուկ տրվել է Էջմիածնի մայր տաճարին: Սակայն մեկ այլ իմաստով կաթողիկե են անվանել գմբեթ ունեցող բոլոր եկեղեցիներն ընդհանրապես, իսկ աստվածաբանության մեջ այդ անվանումը ներկայացնում է եկեղեցու ընդհանրականության խորհրդապատկերը: Այս երեք իմաստներն էլ համապատասխանում են Էջմիածնի մայր տաճարին, քանի որ այն աթոռանիստ եկեղեցի է, գմբեթավոր և ընդհանրական է բոլոր հավատացյալների համար: Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակի օրը:

Տոնի օրը մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ ժամերգությունների ընթացքում այլ շարականների հետ երգվում է նաև նշանավոր «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը, որը գրել է 8-րդ դարի կաթողիկոս Սահակ Ձորափորեցին: Շարականը Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի և տաճարի կառուցման մասին է:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>