Մեղրիի Մաքսայինի աշխատողը քվեաթերթիկները իր հետ փորձել էր դուրս տանել. Ահազանգ
«Մեղրիի 35/61 տեղամասում Մաքսայինի աշխատողը քվեաթերթիկները իր հետ փորձել էր դուրս տանել»,- ահազանգում է լրագրող Սյուզի Բադոյանը։
«Այսինքն` ՔՊ-ին քվեարկելուց հետո մյուս 18-ը տանում էր երևի, որ ապացուցեր ընտրել է Նիկոլին։
Տրամաբանությանը էդ է հուշում, վարչական աշխատող է։
Ընդգծեմ, որ բարլուսախառ ՊԵԿ աշխատողների խումբը միասնական է եկել ընտրատեղամաս` չսպասելով անգամ դրանց բացվելուն»,- գրել է Ս.Բադոյանը։
Նաև հաղորդվում է, որ Երևանի 7/35 ընտրատեղամասում քվեարկությունը դադարեցվել է, քանի որ ուղիղ հեռարձակումը ցուցադրում է այլ տեղամասի՝ 7/34-ի կադրերը։
Աղբյուրը` Panorama.am

