ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է
Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Պատերազմ Արցախում
Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո) Մեզ հետ նման լեզվով խոսել չի կարելի, արդյունքի չեն հասնի. Աբրահամյանը՝ «հանրային ճնշմшն» մասին. «Ուժեղ Հայաստան» Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Փաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. Սուրենյանց Նամակ՝ 2026 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Նավի Փիլային Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի դեպքում չի «քցի» իր ֆրակցիային և թույլ չի տա, որ նրա «դուխը» կոտրվի. քաղաքագետ «ԽԱՇ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ». սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը Փաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից Արամ Ա-ն հայ-ռուսական հարաբերություններն է քննարկել Ռուսաստանի նախկին վարչապետի հետ Անդրանիկ Թևանյանի ազատության հարցը դարձել է քաղաքական հետապնդումների դեմ պայքարի կարևորագույն հարցերից մեկը

Եթե առաջ Ուրարտուին հավակնում էր Թուրքիան, հիմա հայտ է ներկայացնում նաև Ադրբեջանը. Միքայել Բադալյան

Վերջին օրերին համացանցում, հատկապես ադրբեջանական տարբեր մեդիա հարթակների կողմից տարածվում է այն լուրը, որ Նախիջևանի Օձասար լեռան վրա գտել կամ վերագտել են ուրարտական Իշպուինի և Մենուայի համատեղ գահակալությանը վերաբերող սեպագիր արձանագրություն։

Պատմական գիտությունների թեկնածու, հնագետ, ուրարտագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանը գրում է. «Իրականում Օձասարի ուրարտական արձանագրությունը հայտնաբերվել է 1988 թվականին՝ Հայաստանի հանրապետության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմոքիմիայի և անալիտիկ կենտրոնի տնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու Վ. Իգումնովը: 1996 թվականի Վ. Իգումնովի, Հ. Կարագյոզյանի և Ս. Հմայակյանի կողմից «Պատմաբանասիրական հանդես»-ում տպագրվել է հոդված Օձասարի արձանագրության և դրա ընթերցման վերաբերյալ: Հետագայում նշանավոր ուրարտագետներ Ն. Հարությունյանը և Մ. Սալվինին ևս հրատարակել են այդ արձանագրության վերաբերյալ հոդվածներ՝ որոշակի ճշտումներ մտցնելով դրա ընթերցման համար: Վերջին տարիներին Օձասարի արձանագրությանը անդրադարձել է նաև հայտնի ուրարտագետ Ռ. Դանը, իսկ դրա տեքստում հիշատակվող պաշտամունքային ասպեկտներին՝ նաև տողերիս հեղինակը:

Արձանգրությունում նշվում է Իշպուինիի և Մենուայի կողմից Արծինի և Անիանի քաղաքների երկրները նվաճելու, Խալդի աստծո պատվին կոթող կագնեցնելու, ինչպես նաև՝ Խալդիին և Խալդիի կնոջը կենդանական զոհաբերություններ մատուցելու մասին:

Օձասարը գտնվում է պատմական Հայաստանի Խոշակունիք բնակավայրի մոտ:

Ինչու հենց այս ժամանակաշրջանում ադրբեջանցիների սկսեցին տարածել Օձասարի արձանագրությունը գտնելու լուրերը: Բացի այդ, նրանք արդեն խոսում են, որ արձանագրությունը փաստում է Նախիջևանում ուրարտական տերության ներկայության մասին և նաև նշում են, որ եղել է նաև frontier: Սա շատ նուրբ եզրույթ է և կարող է ունենալ հեռուն գնացող նպատակներ:

Մինչև վերջերս ադրբեջանցիները պաշտոնական մակարդակով արգելվում էին նշել, գրել, որ Նախիջևանում եղել է ուրարտական տերության ներկայություն: Նույնիսկ Օղլան կալայից գտնված սեպագիր արձանագրությամբ մատնանշված տիպիկ ուրարտական կարասի բեկորը համարում էին տեղական գրի դրսևերում: Նրանք նույնիսկ Նախիջևանում աշխատող օտարերկրացի գիտնականներին էին փորձում ստիպել, որ իրենց աշխատանքներում նշեն, որ Նախիջևանում ուրարտական ներկայության հետքեր չկան: Դրա վառ ապացույցներից մեկն է ամերիկացի նշանավոր հնագետ, Բրեդլի Փարքերի “Azeri Nationalism and the Silencing of the Past”, «Ադրբեջանական ազգայնականությունը և անցյալի ձայնազրկումը» որը իր զեկուցման տեքստն է, որտեղ հայտնի գիտնականը դրել է իր և ադրբեջանցիներից իրեն ուղղված նամակի հաղորդագրությունը, որտեղ վերջինս Փարքերին փորձում է համոզել, որ Նախիջևանի ամրոցներն ուրարտական չեն :

Սակայն, ըստ երևույթին այժմ լուրջ փոփոխություն է տեղի ուենում:

Սակայն, այժմ մեկ էլ տեսնում ենք, որ Նախիջևանում վերագտել են Օձասարի արձանագրությունը: Հարց է առաջանում. եթե նրանք շատ ուզենային, կարող էին ավելի վաղ գտնել այդ արձանագրությունը: Կարծում եմ, որ, իհարկե, կարող էին: Մյուս հարցն է առաջանում, իսկ ինչո՞ւ են հենց հիմա սկսել ներկայացնել այդ արձանագրության մասին, խոսել Նախիջևանում ուրարտական ժառանգության մասին:

Ներկայումս ադրբեջանցիները սկսել են քարոզել, որ հայերն Ուրարտուի հետ որևէ կապ չունեն: Իմ անձնական կարծիքով, այս հանգամանքները կարող են վկայել այն մասին, որ սկսել է մի գործընթաց, ընդ որում, պլանավորված գործընթաց, երբ մեզնից փորձ են անում խլել Ուրարտուն: Ընդ որում, եթե առաջ Ուրարտուին՝ Արարատի թագավորությանը հավակնում էր Թուրքիան, հիմա հայտ է ներկայացնում նաև Ադրբեջանը…

Շատ հետաքրքիր է, որ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի Ուրարտուի խայտառակ, սխալաշատ քարտեզում ներկայիս Հայաստանի Հանրապետությունը չկա, ներառված Էրեբունին չկա, բայց այ Նախիջևանը ներառված է…»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>