ԵՄ սցենարը տապալվեց, վերջնական խոսքն ընտրողներինն է
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատում է. «Մոլդովական ու ռումինական սցենարները ԵՄ հնարքն էր, իսկ ամերիկացիները դա քննադատում էին, հիշենք Մյունխենում Վենսի ելույթը։
Ըստ երևույթին եվրոպացիները նման սցենար էին նախատեսել ու առաջարկել են դա անել հայտնի էակին, գործընթացը սկսվել է, բայց ԱՄՆ-ն միջամտել է։ Ռուբիոյի ելույթը Կոնգրեսում այդ մոտեցման մասին էր։
ԱՄՆ-ն ներկա վարչակարգը ցանկանում է համագործակցել Ռուսաստանի հետ եւ նոր հակամարտություն չի ցանկանում ավելացնել եղածներին, նաեւ Իրանի հետ է ձգտում հանգուցալուծման, նոր լարվածության օջախ Իրանի սահմանին չի ցանկանում։
Այսպիսով, ԵՄ սցենարը տապալվեց։
Վերջնական խոսքն ընտրողներինն է»։

