Նախընտրական ձերբակալությունները շարունակվում են, հերթը հասավ Գագիկ Բեգլարյանին
Երկիրն անդունդը հրող Նիկոլ Փաշինյանը, քվեարկությունից 1-2 օր առաջ, կարծում է, որ «հնչեղ ձերբակալություններով» կարող է փրկել իր անկյալ վարկանիշը:
Ըստ տարածված տեղեկատվության՝ ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը։
Այս առնչությամբ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին. «Ի պատասխան հաստատում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գ.Բ.-ն: Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ: Գ.Բ-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան»։

