«Մեղադրանք է առաջադրվել Տիրան Խաչատրյանին». Վարազդատ Հարությունյան
Դիտել նաև
Որպես անհետ կորած որոնվող 17-ամյա Հայկանուշ Խաչատրյանը հայտնաբերվել է
Վագիֆ Խաչատրյանը հիվանդանոց է տեղափոխվել․ նրան նորից կվիրահատեն
Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը
Վագիֆ Խաչատրյանը վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն. նախարար
Վագիֆ Խաչատրյանն այս րոպեներին վիրահատվում է. նա սրտի բաց վիրահատություն է տանում
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իրականացվող քաղաքական ռեպրեսիաների համատեքստում հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին, իբրև թե 2023թ. սեպտեմբեր ամսին փողոց փակած քաղաքացիների ուղղությամբ բարձր արագությամբ վարող մեքենային հարվածելու միջոցով խուլիգանություն կատարելու համար:
Ընդ որում` 3 տարի շարունակ (2023թվականից նախաձեռնված վարույթով) որևէ գործողություն չկատարելուց հետո, օրերս միայն հապճեպ որոշում է կայացվել մեղադրանք առաջադրելու, ինչպես նաև նախաքննությունն ավարտելու և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու վերաբերյալ»:

