Թևանյանը լինելու է ազատության մեջ, Փաշինյանը՝ քրեակատարողական հիմնարկում
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից. «Թևանյանը լինելու է ազատության մեջ, Փաշինյանը՝ քրեակատարողական հիմնարկում
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ապօրինի հետապնդումը սկսվել է Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով։
Այս քրեական գործը թիվ մեկ հոգեխանգարվածի հիվանդ երևակայության հետևանք է։
Գործում նախ պետական գաղտնիքի առարկա ընդհանրապես չկա։ Եվ հետո ամբողջ գործընթացը կարված-շուլալված է ընդամենը 1 օպերատիվ թղթի վրա, այն էլ՝ շատ կասկածելի ու վիճելի։
Առկա նյութերով Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ոչ միայն կալանքի որոշում չէր կարող կայացվել, այլ ընդհանրապես գործ չէր կարող հարուցվել։
Սա լռեցնելու դասական փորձ է, որովհետև Նիկոլ Փաշինյանը սարսափում է Անդրանիկ Թևանյանից։
Բայց սա երկար չի տևելու, որովհետև շուտով Անդրանիկ Թևանյանը լինելու է ազատության մեջ, իսկ Փաշինյանը հայտնվելու է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝
1. Պատերազմ ու պարտություն բերելու,
2. Արցախը հանձնելու,
3. Հայաստանի տարածքում ադրբեջանական զորքեր նստեցնելու,
4. Հայոց ցեղասպանությունն ուրանալու,
5. Պետական բյուջեն անխնա մսխելու,
6․ Թալանի,
7. Կոռուպցիայի,
8. Եկեղեցու վրա հարձակվելու,
9. Հայաստանն աշխարհաքաղաքական բախումների մանրադրամ դարձնելու,
Եվ բազմաթիվ այլ հանցագործությունների համար։
Սա նաև արժանապատվության հարց է։ Նիկոլ Փաշինյանը մեր ազգի խարանն է, որը պետք է Հայաստանի վրայից մաքրել հունիսի 7-ին։
Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին»:
Մանրամասն՝ տեսանյութում, այս հղումով
https://www.facebook.com/watch/?v=3573920029413846
Մանրամասն՝ տեսանյութում, այս հղումով
https://www.facebook.com/watch/?v=3573920029413846

