Ռուսաստանը Հայաստանին ընդամենը մեկ խնդրանք ունի՝ հնարավորինս շուտ անցկացնել հանրաքվե․ Պուտին
Վլադիմիր Պուտինն այսօր խոսել է Հայաստանի՝ ԵՄ հնարավոր անդամակցության վերաբերյալ.
ՌԴ նախագահը Երևանի դիրքորոշման մեջ «ոչ մի արտառոց բան» չի տեսնում. «Փաշինյանի քաղաքական ուժերը վաղուց են խոսում արևմտյան չափանիշներին կողմնորոշվելու մասին։
Ռուսաստանը Հայաստանին ընդամենը մեկ խնդրանք ունի՝ հնարավորինս շուտ անցկացնել ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե։
Ժամանակին հենց Երևանի խնդրանքով էր, որ Ռուսաստանը պնդում էր Հայաստանի միացումը ԵԱՏՄ-ին»- նշել է նա։

