Եվս երկու առաջարկ ընդդիմությանը. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը` կալանավայրից Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է խոր անկում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց. Մոսկվան արցունքներին չի հավատում. Հայկ Նահապետյան
30
«Մուլտի գրուպ»-ի տարբեր ձեռնարկությունների աշխատակիցները՝ կառավարության շենքի մոտ են Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Ջանես Նազարյանը Բաքվում նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը եւ Հայաստանի դրոշով չեմպիոնական շրջան կատարեց՝ սուլոցների ներքո (ֆոտո, վիդեո) Փաշինյանն իրեն «ճղում է»․ Պուտինին զանգից հետո իրավիճակն ավելի է սրվում․ Դերենիկ Մալխասյան Ձերբակալվել է գյումրեցի մտավորական, ազատամարտիկ, ՀՅԴ-ական Արա Նախշքարյանը ԱՐԴ/0444/01/26. Սա այլևս անջնջելի խարան է Պուտինը Փաշինյանին 5 ամիս ժամանակ տվեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի մեղադրանքը կազմված է ենթադրությունների վրա․երեխայի հետ տեսակցության սահմանափակումն առավելապես վնասում է երեխային, պատժիչ և անմարդկային վերաբերմունքի մեխանիզմ է․ պաշտպան Պեսկով. Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ հանրաքվեի կարևորությունը Մերցն ինչպես Մակրոնը․ Հայաստանի անկախության նշաձողի իջեցում Պատերազմ Արցախում
Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը Եվս երկու առաջարկ ընդդիմությանը. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը` կալանավայրից «Մուլտի գրուպ»-ի տարբեր ձեռնարկությունների աշխատակիցները՝ կառավարության շենքի մոտ են Գյումրիում իրավապահները բերման են ենթարկել «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատու Աշոտ Խաչատրյանին․ «Հրապարակ» Ադրբեջանում հայատյացությունն ու թշնամությունը հայ ժողովրդի նկատմամբ դրված են ինստիտուցիոնալ հիմքերի վրա. Տիգրան Աբրահամյան ՔՊ-ն Կոտայքի մարզպետին ազատեց պաշտոնից 8,5 հա, 10.000 ծառ, 212.մլն դրամ՝ արդյունքը՝ գումարների փոշիացում. Քրիստինա Վարդանյան Երևանի տարբեր հասցեներում բնակարաններից գողություն կատարած արմավիրցիներին գտան Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» + 1 ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ. Արա Նախշքարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Ջանես Նազարյանը Բաքվում նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը եւ Հայաստանի դրոշով չեմպիոնական շրջան կատարեց՝ սուլոցների ներքո (ֆոտո, վիդեո) Առաջարկում եմ ամեն առավոտ այդ ցանկը Տերունական աղոթքի պես կարդալ-ուրախանալ, նոր անցնել գործի․ Բագրատ Միկոյանը՝ դատախազությանը ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Մարիա Զախարովայի հայտարարությանը Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան Լոռիում հարսանիքի մասնակիցները թունավորվել են. 21 հոգու տեղափոխել են հիվանդանոց Թրամփի վարկանիշը գահավիժել է մինչև նվազագույն մակարդակ. ամերիկացիների 73%-ը դժգոհ է նրա առաջնահերթություններից Ճգնաժամ Գերմանիայի իշխող կուսակցությունում․ Մերցի վարկանիշն ընկնում է, իսկ ՔԴՄ-ում քննարկում են կանցլերի ապագան Ոչ, չի շնորհավորել։ Չի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը՝ Պուտինի շնորհավորանքի մասին Փաշինյանի գործընկեր Ալիևի կողմից օկուպացված Արցախում խոշոր հրդեհներ են Պարզվեց՝ Դավթաշենում տեղի ունեցածը uպшնnւթյnւն է, ոչ թե ուշագնացություն ու հանկարծամահություն. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է խոր անկում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Փաշինյանն իրեն «ճղում է»․ Պուտինին զանգից հետո իրավիճակն ավելի է սրվում․ Դերենիկ Մալխասյան Բարձր պրոֆեսիոնալներ են պետք՝ տնտեսությունը փրկելու համար. Աշոտ Հարությունյան Հնարավոր է՝ ռուս-եվրոպական հիբրիդային պատերազմ սկսվի. Տիգրան Քոչարյան Քարոզչական կլիշեներ են․ բարոյական չէ մակրոտնտեսական թվերով գնահատել հարյուր-հազարավոր աշխատատեղերի ուղղակի ոչնչացումը․ Տնտեսագետ Երևանի դիվերսիֆիկացիային Մոսկվայում ասում են ոչ. Գարիկ Քեռյան Սասունյան. Երևանում արդարադատություն չգտնելով՝ հայերը պետք է դիմեն Եվրոպական դատարան Ասում են բոլոր ծառերը պետք է կտրենք, որ այստեղ կոյուղի քաշենք. Բնապահպանը ահազանգում է ապօրինի հատած ծառերի մասին Ձերբակալվել է գյումրեցի մտավորական, ազատամարտիկ, ՀՅԴ-ական Արա Նախշքարյանը

Երբ կալանավորված է Հայաստանը, որևէ մեկս չենք կարող ազատ լինել․ Անդրանիկ Թևանյանի ուղերձն ընթերցեց կինը

 ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Անդրանիկ Թևանյանի կինը՝ Էլմիրան, Ազատության հրապարակում ընթացող Բարգավաճ Հայաստան կուսակցության հանրահավաքի ընթացքում,  փոխանցեց ամուսնու՝ Անդրանիկ Թևանյանի խոսքն ու ուղերձը՝ ուղղված համայն հայությանը։

Նա նախ նշեց, որ իշխանության ապօրինի հրահանգով Անդրանիկը գտնվում է անազատության մեջ, ապա ընթերցեց Թևանյանի ուղերձը․

 «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի քույրեր և եղբայրներ, ես, ինչպես որ մյուս քաղբանտարկյալները, շինծու մեղադրանքով կալանավորվել ենք։ Մենք բոլորս ենք կալանքի տակ, բայց առաջին հերթին պետք է մտահոգվենք թիվ մեկ կալանավորի՝ Հայաստանի ճակատագրով։Մեր երկիրը զնդանն է նետված և բանալին հանձնված է Ադրբեջանին, որի տեղական դրածոն բռնապետի դեր է կատարում։

Երբ կալանավորված է Հայաստանը, որևէ մեկս չենք կարող ազատ լինել, բոլորիս ու յուրաքանչյուրիս պարտքն է ազատագրական պայքար մղել՝ ձևավորելով հայկական իշխանություն։ Հարգելի քաղաքացիներ, սա սովորական ընտրություն չէ, սա հանրաքվե է։Անկախության և կյանքի իրավունքի հանրաքվե։ Ձեզ խաբել են, խաբում են և խաբելու են, քանի դեռ հանդուրժում ենք։ Պետք է վռնդել մեր կյանքից սուտը, կեղծիքը և դավաճանությունը։ Սրանք առաջնորդվում են «մահ կամ իշխանություն» կարգախոսով։ Մենք ասում ենք՝ «հիմա կամ երբեք»։

Մեզ անհրաժեշտ խաղաղության և բարեկեցության ապահովման համար պետք է կռիվ տալ՝ ընտրատեղամասերում ակտիվորեն մասնակցելով, արժանապատվորեն քվեարկելով և հաղթելով։

Սիրելի՛ ժողովուրդ, եկել է ճշմարտության պահը, ամբողջ աշխարհը մեզ է հետևում, մենք պետք է մաքրենք խայտառակության խարանը մեր ճակատներից։Մեզ կեղծ երկընտրանքի առաջ են ուզում կանգնեցնել, բայց իրականում չկա Արևմուտք կամ Ռուսաստան ընտրություն, կա ընտրություն Հայաստանի և այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» միջև, արժանապատվության և նվաստացման միջև, պետականության և պանդխտության միջև, ճշմարտության և ստի միջև, մարդու և չմարդու միջև։

Այս օրհասական պահին տանը մնալը համարժեք է դասալքության, համարժեք է խրամատում կանգնած զինվորին թիկունքից հարվածելուն, համարժեք է Ադրբեջանի թեկնածուին պաշտպանելուն, համարժեք է երեխային որբանոց հանձնելուն, համարժեք է Բաքվի բանտում պահվող մեր հայրենակիցներին մոռանալուն, համարժեք է Արցախի հանձնելը ողջունելուն, համարժեք է մեր հազարավոր զոհերի հիշատակը պղծելուն։

Հարգելի՛ քաղաքացի, դիմում եմ քեզ որպես ծնող, որպես զավակ, մի՛ վախեցիր, մի՛ զլացիր, մի՛ հուսահատվիր, մեզ բաժանել են, պառակտել են, թուլացրել են, որպեսզի տիրեն ու հայրենազրկեն։ Մենք պետք է միավորվենք»։

Թևանյանը նաև կոչ է արել հունիսի յոթին մասնակցել ընտրություններին։



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>