Արաբական 11 հեռուստաալիքի եթերում կարգելվեն թուրքական սերիալները
Արաբական Միացյալ Էմիրությունների «MBC» մեդիա ընկերությունն արգելել է իրեն պատկանող 11 արաբական հեռուստաալիքների եթերով ցուցադրել թուրքական սերիալներ։
Արգելքը կգործի այնքան ժամանակ, մինչև հավելյալ ծանուցում արվի։ Նման որոշման համար հստակ պատճառ չի նշվում, սակայն «MBC»-ի խմբակցության խոսնակ Մազեն Հայեքը հայտարարել է, որ իրենք նպատակ ունեն զարկ տալ արաբական հեռուստասերիալների ցուցադրությանը, որոնք որակապես ավելի լավն են։
Նշվում է, որ «MBC»-ին պատկանող 11 ալիքները ցուցադրվում են արաբական մի շարք երկրներում։
Թեև հայտնի չէ, թե ովքեր են մեդիա ընկերության բոլոր բաժնետերերը, սակայն նշվում է, որ դրանց մի մասը պատկանում է Սաուդյան Արաբիայի թագավորին։
«MBC»-ն հիմնադրվել է 1991թ.-ին։ Գլխավոր կենտրոնը գտնվում է Դուբայում։
/www.demokrathaber.org/
Աղբյուր՝ Ermenihaber.am

