FEMEN-ի կիսամերկ ակտիվիստուհին բարձրացել է սեղանին՝ Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ. Տեսանյութ
Մարտի 4-ին Իտալիայում խորհրդարանական ընտրությունների անցկացմանն ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել նախկին վարչապետ, 82-ամյա Սիլվիո Բեռլուսկոնիի քվեարկության ժամանակ։ FEMEN-ի կիսամերկ ակտիվիստուհին բարձրացել է սեղանի վրա՝ բղավելով․ «Ժամանակը սպառվել է, Բեռլուսկոնի՛։ Դու չափից ավելի ես նստել»։ Սակայն Բեռլուսկոնին ուշադրություն չի դարձրել, շրջվել է և արագ հեռացել։
Աղջկան դուրս են բերել ընտրատեղամասից, ինչից հետո միայն Բեռլուսկոնին կարողացել է վերադառնալ և քվեարկել։
Ավելի ուշ պարզվել է, որ 30-ամյա ակտիվիստուհին տեղամաս է մուտք գործել լրագրողի անվան ներքո։

