Ջենիֆեր Լոուրենսը «Օսկար» կինոմրցանակաբաշխության ժամանակ քայլել է աթոռների վրայով (ֆոտոշարք)
ԱՄՆ Լոս Անջելեսում կայացել է Կինեմատոգրաֆիական արվեստների ամերիկյան ակադեմիայի «Օսկար» կինոմրցանակաբաշխությունը, որի ժամանակ «Քաղցած խաղեր»-ի աստղ Ջենիֆիր Լոուրենսը հերթական անգամ հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում:
Ինչպես տեղեկացնում է «The Daily Mail»-ը, 27-ամյա դերասանուհին գինու բաժակը ձեռքին քայլել է աթոռների վրայով՝ փորձելով հասնել իր համար նախատեսված նստատեղին:
Ուշագրավն այն է, որ Լոուրենսին չի կանգնեցրել անգամ իր հագին եղած «Dior»-ի շքեղ զգեստը:
Zham.am