Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․
«Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր ուշ երեկոյան Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվելու է հերթական «Մեծ բանավեճը»՝ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Բանավեճի վերջին հատվածում ՔՊ ներկայացուցիչ Վահագն Ալեքսանյանը խիստ անվայելուչ վերաբերմունք է դրսևորել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արեգա Հովսեփյանի նկատմամբ, ինչին ես, որպես արժանապատիվ հայ տղամարդ, տվել եմ կոշտ ու համարժեք արձագանք:
Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին ու նրա ներկայացուցչին և վստահ եմ, որ ճիշտ կընկալվի մեր հասարակության կողմից»:
Աղբյուրը` Panorama.am

